Նիկոլ Փաշինյանն առավոտյան սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրել է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել»:
Հիշեցնենք` երեկ, առաջ Վեհափառը վերադարձավ Հայաստան։ Օդանավակայանում հարյուրավոր քաղաքացիներ նրան դիմավորեցին ծափողջույններով:
