Թալանել են «Աշտարակ կաթ»-ի վերահսկողության բաժնի ղեկավարի «Lexus»-ը․ տարել են 2 մլն 500 հազար դրամ

Հոկտեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Աշոտ Հ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14։00-ից մինչև 16։00-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելու միջոցով, Դրոյի փողոցի 13 հասցեի մոտ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են 2 մլն …

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը որդեգրման է հանձնում շան 4 ձագերի

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը որդեգրման է հանձնում շան 4 ձագի։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում։ Մարությանի խոսքով, նախ որձ շունն է եկել իրենց տան դիմաց, կերակրել են, հետո բերել է «ընկերուհուն»` էգին, հետո մեկ այլ շան, հետո օրերից մի օր նկատել են, որ էգը հղի է, այնուհետև …

«Վիրուսային» ռոլիկի շնորհիվ Հանրապետության հրապարակում հավաքվեց ամենաշատ թվով մարդիկ ՀՀ պատմության մեջ. Սևակ Հակոբյան

Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը սոցցանցի իր էջում գրում է. «Գիտե՞ք, չի բացառվում մեր երկրում լինեն մարդիկ, որ ոչ միայն մտածեն, այլ բարձրաձայեն իրենց կարծիքն այն մասին, թե՝ որպեսզի քաղաքագիտական միտքը մեր երկրում էս մակարդակից դուրս գա, պետք է հայտնի, հարգված քաղաքագետներ այսինչն ու այնինչը դադարեն վերլուծություն անել: Չի բացառվում՝ գտնվեն մարդիկ, որոնք …

Մենք բացակայել ենք հայրենիքից միայն ամուսնուս աշխատանքի պատճառով. Հասմիկ Կարապետյան

«Ես իմ մասին այնքան անհավանական բաներ եմ լսել, որ հիմա ժպիտով եմ դիմավորում այդ ամենը»,- 24 News-ի եթերում՝ անդրադառնալով ամուսնալուծության և ամուսնու Կանադայում բնակվելու մասին լուրերին՝ ասել է երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Tert.am Life-ը ներկայացնում է հաղորդումից հատվածներ: «Ամուսինս Միացյալ նահանգներից Հայաստան է տեղափոխվել 2013-ին, արդեն 10 տարի ապրում ենք Հայաստանում, ունենք 2 բալիկ՝ Տաթևը և …

Արտակարգ դեպք՝ Սևան քաղաքում․ «Դոսաֆ»-ի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Դոսաֆի» հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել …

Նեյմարը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա»

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը հաջորդ տարվա ամռանը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը: 32-ամյա բրազիլացին կատալոնացիների համար այլընտրանքային տարբերակ է, եթե իսպանական ակումբը չկարողանա ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը: Բրազիլացին շատ է ցանկանում մասնակցել Մունդիալ-2026-ին, այդ պատճառով էլ դեմ չէ վերադառնալ «Բարսելոնա», առավել ևս, որ հաջորդ …

Կիրանցի բնակիչներն իրենց երեխաներին թույլ չեն տալիս նորակառույց դպրոցի խաղահրապարակում խաղալ

Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները երեխաներին թույլ չեն տալիս հայ–ադրբեջանական սահմանից 50 մետր հեռավորության վրա գտնվող նորակառույց դպրոցի բակի խաղահրապարակում խաղալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ բնակիչների զգուշավորության պատճառը վերջին շրջանում հակառակորդի տարածքում նկատվող կուտակումներն են։ «Մոտ տասը օր առաջ պատի մոտ թշնամու զորքերի կուտակումներ էին …

Դավթաշենում 45 բարդին կտրողին պատվիրատուն վճարել է 15 հազար դրամ

Shamshyan.com-ը հայտնում է, որ Դավթաշեն 3-րդ թաղամասի 1-ին տան հարակից տարածքում ապօրինի ծառահատումը իրականացրել է Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Ռաֆիկ Ադամյանը՝ նշված տան սեփականատեր 51-ամյա Վահե Մաթոսյանի պատվերով: Ըստ նախնական տեղեկությունների՝ դրա դիմաց Վ. Մաթոսյանը Ռ. Ադամյանին է վճարել 15 հազար դրամ, ով էլ բենզինային շարժիչով սղոցով կտրել է 45 բարդի:  Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր …

Նոր մանրամասներ՝ Արարատում կրակոցների դեպքից. կասկածյալը նախկին գյուղապետի ապօրինի որդին է

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրենավանում կրակոցներ են հնչել և կա վիրավոր: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Արտակ …

Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գոհ չէ Հանրայինի ուղիղ եթերում Բագրատ Սրբազանի ուղերձից: «Որ ասեմ՝ գոհ եմ, սուտ ասած կլինեմ, այնտեղ իր ելույթի մեջ զգացվում էր հուզականություն և մի քիչ սթափության պակաս, ցավոք»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել է նա: Հարցին՝ կես ճանապարհից հետ կանգնել հնարավոր չէ՞, եթե տեսնում եք, որ չի ստացվում, Միքայել Սրբազանը …

Վանաձորի շենքերից մեկում պայթյուն է եղել. մասամբ այրվել է ննջասենյակի և հյուրասենյակի գույքը և պատուհանը

Հոկտեմբերի 3-ին պայթյուն և հրդեհի բռնկում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 43/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել …

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանը պարային տեսանյութ է հրապարակել

Երգչուհի Իվետա Մուկուչյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է պարային տեսահոլովակ։ Հիշեցնենք, որ Իվետա Մուկուչյանը հոկտեմբերի 19-ին Լոս Անջելեսում համատեղ համերգ կունենա Արամ Mp3-ի հետ։ Լիլիթ Նալբանդյան

ԵՊՀ ռեկտորը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողի վերաբերյալ երեկ Հանրապետության հրապարակում հնչած տեղեկությանը

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն արձագանքել է երեկ Հանրապետության հրապարակում հնչած հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողին չեն թույլատրել օգտվել ռոտացիայի կարգից»: «Անցյալ տարի ԵՊՀ-ն հրամանագրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 800 ուսանողների՝ կազմակերպելու նրանց հետագա ուսումնառությունը և ապահովելու կրթության շարունակականությունն ու անընդհատությունը: Ինչպես հայտնի է, ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով …

Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և մինչև կյանքը վերջը ստացել անվճար տոմս

Կահիրեի միջազգային օդանավակայանից դեպի Կամերունի «Դուալա» միջազգային օդանավակայան թռչող Boeing 737-800 ինքնաթիռի թռիչքի ընթացքում ուղևորներից մեկի մոտ երկունքի ցավեր են սկսվել։ Ինքնաթիռի անձնակազմն անհրաժեշտ առաջին բուժօգնություն է ցուցաբերել մորն ու նորածնին։ Այս մասին գրում է Ahram Online-ը։ Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Լիբիայի հարավում գտնվող «Կուֆրա» միջազգային օդանավակայանում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լիբիայի իշխանությունների …

ՖՈՏՈ․ «Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ կկոչվի «Կինոմոսկվա». վերաբացման հանդիսավոր արարողությունը, հայտնի հյուրերն ու «Ջոկեր»-ի փակ նախադիտումը

tert.am/life-ը գրում է․ «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»: Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, կայացավ «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացման հանդիսավոր արարողությունն և տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Ջոկեր»-ի փակ նախադիտումը: Երեկոյին ներկա էին կինոաշխարհի մարդիկ, մշակութային հայտնի դեմքերն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները: ««Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Կինոմոսկվա», այնպես, ինչպես մեզ արդեն տարիներ շարունակ կոչում են մեր այցելուները։ Մեր …

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մանանա»․ Գևորգ Մարտիրոսյանը նոր երգ է թողարկել

Երգիչ Գևորգ Մարտիրոսյանը թողարկել է նոր երգ՝ ռեփեր Դավո 92- ի հետ  դուետ կատարմամբ։ Երգի անունն է«Մանանա»։ Այդ մասին երգիչը տեսահոլովակ է հրապարակել իր էջում: Երգի պրեմիերան եղել է հոկտեմբերի 2-ին։  

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «BMW», «Mercedes» և «Mazda CX-30» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ …

«Մտածում եմ ստեղծել կանանց խումբ, օգնել նրանց կյանքը բարելավվելու, ավելի ուժեղանալու». Անահիտ Սիմոնյան

tert.am/life-ը գրում է․ «Երեկվանից ստացել եմ բազում դրական նամակներ: Այստեղ ես այնքան շատ էներգիա ունեմ, որ մտածում եմ ստեղծել կանանց խումբ: Տեսնելով ձեր տարբեր նամակներն ու մտածելով, եթե ես կկարողանամ որոշակի լումա ունենալ կանանց կյանքը փոխելու, բարելավվելու, ավելի ուժեղանալու, ես պատրաստ եմ դա անել: Ինստագրամի կամ տելեգրամի շրջանակներում կունենանք փոքրիկ խումբ, որտեղ կշփվենք տարբեր հարցերով …

Երևան-Երասխ ճանապարհին «Infinity»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:25-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գագիկ Վ.-ն, իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատից կոտրել 2 ծառ և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է …

D’Litte-ի նոր ֆոտոշարքը՝ Բալիից

Երգչուհի D’Litte-ն իր հանգիստն անցկացնում է Բալիում։ Այս մասին տեղեկանում ենք ինստագրամյան իր էջից: Նա մի քանի լուսանկար է այնտեղից հրապարակել և կից գրել․ «Բալիի սիրուն կետերի մասին»:  

Ալեն Սիմոնյանը և Պետրոս Ղազարյանն արձագանքել են Սրբազանի՝ Հ1 գնալուն

Քիչ առաջ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցների հետ երթով շարժվում է դեպի Հանրային հեռուստաընկերություն։ Մինչ այդ Սրբազանը պահանջել էր իրեն ուղիղ եթեր տրամադրել։ Սրբազանի հայտարարության մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ գրառում է կատարել՝ նշելով․ «Ուղիղ եթերի ժամանակ ասել, որ գնում ես Հանրային հեռուստաընկերություն ուղիղ եթեր ստանալու համար և ուղիղ եթերի ներքո բարձրանալ …