2024-ի փոքրիկները․ հայ հայտնիներից ովքե՞ր ծնողներ դարձան այս տարի

2024-ին հայկական շոու-բիզնեսում շատերի տներում լսվեց մանկան ճիչը։ Նրանցից շատերն առաջին անգամ զգացին ծնողնական բերկրանքը, ոմանք համալրեցին իրենց ընտանինքները։ NEWS.am STYLE-ը վերհիշել է այն հայտնիներին, որոնց փոքրիկները լույս աշխարհ են եկել այս տարի։

Տարեսկիզբը խրհրդանշական էր ռեփեր Միշոյի եւ նրա կնոջ՝ ամերիկահայ հաղորդավար, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի ընտանիքում։ Հունվարին լույս աշխարհ եկավ նրանց երկրորդ երեխան: Նրանք դուստր են ունեցել, որին անվանել են Էլինա:

Մայիսի 13-ին ծնվել է եկել պարուհի Մարիա Չանդիրյանի առաջնեկը: Նա եւ նրա ամուսինը՝ մարզիկ Գագիկ Գրիգորյանը, դուստր են ունեցել, որին կոչել են Բիայնա:

Հունիսին ծնվել է ամերիկաբնակ երգչուհի Լիլուի երրորդ երեխան։ Երգչուհին եւ ամուսինը՝ Արկադի Վարդանյանը, դուստր են ունեցել, որին Էվա են անվանել:

Հունիսին ուրախալի լուրով կիսվեց նաեւ Իվետա Մուկուչյանի քույրը։ Մարաքեշում լույս աշխարհ եկավ բոլիվուդյան հայտնի դիմահարդար Մարիաննա Մուկուչյանի որդին՝ Արամը:

Օգոստոսի 23-ին ծնվել է դերասանուհի Ջուլիա Եղշատյանի առաջնեկը։ Դերասանուհին դուստր է ունեցել, որին ծնողները տվել են Գաբրիելա անունը:

Հոկտեմբերի 4-ին դերանուհի Էվելինա Շահիրյանի եւ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։ Ամուսինները որդի են ունեցել, որին տվել են Դանիել անունը։

Հոկտեմբերին Գուրգեն Դաբաղյանի երկրորդ անգամ հայր դարձավ։ Կինը՝ Իննան, նրան որդի պարգեւեց։ Ծնողները նրան անվանել են Լեւոն։

Latest

Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել են 2 անհետ կորած աղջիկները, որոնցից մեկը զրկվել է կյանքից
ՖՈՏՈ. Աննա Հակոբյանը հրապարակել է Ամանորի և Սուրբ Ծննդյան պետական շնորհավորական բացիկի լուսանկարը
ՖՈՏՈ. 100 մլն ամուսնուս, 25 մլն՝ իմ սոցէջերում. Աննա Հակոբյանը կիսվել է իր էջի դիտումների քանակով
Երևանում բնակարան են թալանել․ գողացել են 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա և արծաթյա մատանիներ
58-ամյա տղամարդը կասկածվում է 10-ամյա երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ
Պայթյուն՝ Մալաթիայի շենքերից մեկում. տարհանվել է 61 քաղաքացի
Մինչև Հայկոյի քառասունքն ունեինք նորմալ հարաբերություններ. Անահիտ Սիմոնյանը իր և Հայկոյի մայրիկի հարաբերությունների մասին
Գողթ գյուղում կաթսայի պայթյnւնի հետևանքով կան վիրավորներ
Ինչպես խուսափել տոնական օրերին տարբեր տեսակի վիրուսներից և թունավորումներից