Մանե Գրիգորյանի «Հենց այնպես» հաղորդման հերթական հյուրերը դերասան Պոնչն ու դերասանուհի Տոմա Պետրոսյանն էին։ Հաղորդման ընթացքում նրանք պատմել են զավեշտալի պատմություններ և պատասխանել մի շարք հարցերի։
Տոման ու Պոնչը անդրադարձել են նաև վերջինիս նիհարելու թեմային։ Տոման ասել էր, որ Պոնչը նախկինում մշտապես բազկաթոռների և ինքնաթիռում նստելու տեղի հետ կապված խնդիրներ է ունեցել՝ հավելյալ գոտի խնդրելով։
Հաղորդման ընթացքում Պոնչը նաև հայտարարեց.
«Մենք ամուսնացած չենք, ուղղակի շատ լավ ընկերներ ենք»։
Այն, որ Պոնչի հայտարարությունը հումորային բնույթ ուներ՝ պարզ դարձավ Տոմայի արձագանքից։ Նա, մասնավորապես, նշեց.
«Կարա՞ս դա պապայիս մոտ ասես»։