«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը 15-ամյա տղայի է վրաերթի ենթարկել

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ա.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Արարատյան և Հերացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ա. Պ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ավտոմեքենան հաշվառված է «Վեոլիա ջուր» ընկերության հաշվեկշռում, վարորդն էլ աշխատում է նշված ընկերությունում:

Latest

Կարա՞ս դա պապայիս մոտ ասես․ Տոմա Պետրոսյանի արձագանքը՝ Պոնչի հայտարարությանը
Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ առաջիկա որոշումների մասին
Գnղnւթյուն՝ Վանաձորում. մշակույթի պալատից տարել են ջեռուցման համակարգերն ու մարտկոցները
Պուտինը ներողություն է խնդրել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելից․ ինչ է կատարվել
«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը 15-ամյա տղայի է վրաերթի ենթարկել
Դիմում եմ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դուրս եմ եկել ՔՊ շարքերից որպես կուսակցական. Գնել Սարգսյան
Հայտնաբերվել են թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին. ինչ է հայտնի
Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին
16-ամյա աղջիկը ընկերուհու հետ վիճաբանությունից հետո քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել