«Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոներում ներկայացնում է Փարաջանովի ֆիլմերը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր միջազգային կինոփառատոներում ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը։ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների  շրջանակներում շատ կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային կինոլեգենդի ֆիլմերի հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս:

Այս ցուցադրությունները հարթակ են  ստեղծում նրա անգնահատելի ժառանգության հանրայացման և տարբեր երկրների երիտասարդ սերունդներին նրա ֆիլմերի հետ ծանոթացնելու գործում:

Իրանի Շիրազ քաղաքւմ  Փաջր հեղինակավոր միջազգային կինոփառատոնի փառատոնի շրջանակում մինչև դեկտեմբերի 2-ը անցկացվում է Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ․ Կորսված հետնաբեմ» լուսանկարչական ցուցահանդեսը: Այս համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկն է, որը ևս մեկ անգամ ամրապնդում է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի և «Ֆաջր միջազգային կինոփառատոնի միջև համագործակցությունը:

 

Բացի այդ, Իրանի կինոյի թանգարանում անցկացվել են Սերգեյ Փարափանովի ֆիլմերի եռօրյա ցուցադարությունները և քննարկումները: Ցուցադրվել են «Նռան գույնը», «Սուրամի ամրոցը» և «Աշուղ Ղարիբ» ֆիլմերը, կազմակերպվել են քննարկումներ կիոնգետ Ռոբերտ Սաֆարյանի, Ոսկե ծիրան ՀԿ-ի տնօրեն Կարեն Ավետիսյանի և կինոռեժիսոր Անահիդ Աբադի մասնակցությամբ:

Մեկ այլ՝ Մար Դել Պլատայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների իրականացման գաղափարը շատ խորհրդանշանական էր: Տարիներ առաջ` 1965 թվականին, Սերգեկ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը այդ նույն փառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին: Այդ ժամանակ, ցավոք Փարաջանովը անձամբ չի կարողացել ներկա գտնվել փառատոնին, և այդ հաղթանակից համարյա վաթսուն տարի անց, «Ոսկե ծիրան» ՀԿ-ի Մար Դել Պլատայի կինոփառատոնի ջանքերով նրա ֆիլմերը վերադարձան այդ պատմական էկրաններին: Ֆիլմերը ցուցադրվեցին Մար Դել Պլատայի երկու պատմական կինոթատրոնների մեծ դահլիճներում։

Մեկ ուրիշ կինոհարթակում՝ Բելգրադի հեղինակային ֆիլմերի 30-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցան Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ։

«Ոսկե ծիրան» փառատոնի և Rambalkoshe-ի կողմից ներկայացված «Աշուղ Ղարիբ․ Կորսված հետնաբեմ» լուսանկարչական ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը կինոփառատոնի լեփլեցուն դահլիճում հաջորդեց Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը:

Այս երեք երկրների հարթակներում կազմակերպված ցուցադրությունները ոչ միայն հարգանքի տուրք էին Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգությանն ու նրա հարյուրամյակին, այլև կարևոր քայլ՝ հայկական կինոյի միջազգային ճանաչելիության և մշակութային ներկայության խորացման ուղղությամբ։ Նախաձեռնության իրականացումն ապացուցեց, որ Փարաջանովի արվեստը շարունակում է ներշնչել, միավորել և ստեղծել նոր երկխոսություններ տարբեր մշակույթների միջև։ Սերգեյ Փարաջանովի անունը Հայաստանի ամենաուժեղ մշակութային բրենդներից է, և նրա ժառանգության շարունակական ներկայացումը միջազգային հարթակներում կենսական կարևորություն ունի երկրի մշակութային դիվանագիտության համար։

Latest

Սիրտս պայթում է, չեմ կարող չխոսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կաշառքը ՔՊ-ն է արել, եթե ինձ հանձնարարականով դատեցիք, խոսք եմ տալիս․․. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Զգացեք իրական սեր. կենդանակերպի այս նշաններն ամենահաջողակները կլինեն դեկտեմբերի 1-ից 7-ը
Մեր ընտանիքը չի օգտվում «88» սուպերմարկետներից․ ուղղակի բոյկոտեք եւ մի օգտվեք այդ ցանցից․ Աննա Հակոբյան
Ծեծկռտուք Դիլիջանում` համայնքապետ Դավիթ Սարգսյանի ու Թեղուտի վարչական ղեկավարի միջև
Վառնավան ներկայացել է բաց բոդիով և ցուցադրել իր կազմվածքը
Ո՞ր վիրահատությունները կարվեն անվճար՝ առողջության ապահովագրության շրջանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ի՞նչ է լինելու 63-64 տարեկան այն քաղաքացիների հետ, որոնք թոշակառու են եւ չեն աշխատում (տեսանյութ)
Էլեկտրական մեքենաների մարտկոցների հետ կապված լրջագույն խնդիրների առջեւ ենք կանգնելու. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)