Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ավտոճանապարհին դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ թույլ ձյուն է տեղում, իսկ Մասիսի տարածաշրջանում՝ թույլ անձրև։

Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ  Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Latest

Սիրտս պայթում է, չեմ կարող չխոսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կաշառքը ՔՊ-ն է արել, եթե ինձ հանձնարարականով դատեցիք, խոսք եմ տալիս․․. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Զգացեք իրական սեր. կենդանակերպի այս նշաններն ամենահաջողակները կլինեն դեկտեմբերի 1-ից 7-ը
Մեր ընտանիքը չի օգտվում «88» սուպերմարկետներից․ ուղղակի բոյկոտեք եւ մի օգտվեք այդ ցանցից․ Աննա Հակոբյան
Ծեծկռտուք Դիլիջանում` համայնքապետ Դավիթ Սարգսյանի ու Թեղուտի վարչական ղեկավարի միջև
Վառնավան ներկայացել է բաց բոդիով և ցուցադրել իր կազմվածքը
Ո՞ր վիրահատությունները կարվեն անվճար՝ առողջության ապահովագրության շրջանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ի՞նչ է լինելու 63-64 տարեկան այն քաղաքացիների հետ, որոնք թոշակառու են եւ չեն աշխատում (տեսանյութ)
Էլեկտրական մեքենաների մարտկոցների հետ կապված լրջագույն խնդիրների առջեւ ենք կանգնելու. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)