«Կրթվելը նորաձև է»-ի կազմակերպիչները ներկաներին արգելել են հեռախոսներ ունենալ. վարչապետն ու տիկինը խոսել են Արցախի կորստից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկին Աննա Հակոբյանը պետական բյուջեի հաշվին անցկացնում են «Կրթվելը նորաձև է» արշավ, որն ավելի շատ հիշեցնում է նախընտրական մոբիլիզացիա։ Այսպես, այդ արշավի ժամանակ Փաշինյանն ու յուր տիկինը ներկայացնում են, թե ինչ է «իրական Հայաստանը», ինչպես հնարավոր չէր խուսափել Արցախի կորստից, ինչպես Հայաստանն ավելի «ինքնիշխան» դարձավ Արցախի կորստի հետևանքով և այլն։ Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Գորիսում, որտեղից էլ 24News-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։

Եվ այսպես, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, բոլոր այն անձինք, որոնք մասնակցել են այդ հանդիպմանը, նախօրոք զգուշացվել են չվերցրել հեռախոսներ։ Կազմակերպիչները հայտնել են, որ ոչ մի ձայնագրություն Փաշինյանի և յուր տիկնոջ դասախոսությունից չպետք է լինի։ Հին և բարի ժամանակների պես, «կրթվելուն» մասնակցել են դպրոցների և մանկապարտեզների, մարզպետարանի աշխատակիցները, ինչպես նաև տեղի ՔՊ ակտիվը, որտեղ ակտիվ դերակատարություն է ունեցել ՔՊ-ական պատգամավոր, ՃՈ նախկին աշխատակից Արմեն Խաչատրյանի քույրը՝  Գորիսի մանկապարտեզներից մեկի տնօրեն Ժասմենա Խաչատրյանը։

Պետական համակարգի աշխատակիցներին ակնարկել են, որ եթե չմասնակցեն այս հանդիպմանը, ապա առաջիկայում «տեսականորեն» կարող են խնդիրներ ունենալ։ Մենք նաև շուտով անվանական կներկայացնենք հանդիպման մասնակիցներին։

Latest

Գլխավոր դատախազը կգնա ԱԺ. այս անգամ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի հետևից. ինչ է սպասվում ընդդիմադիր պատգամավորներին
Վայոց ձորի մարզում, հայրը գիշերային ուշ ժամերին, անչափահաս դստեր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ
Լինել արթուն և զգոն` հարկ եղած դեպքում Մայր Աթոռը ֆիզիկապես պաշտպանելու համար
ՖՈՏՈՆԵՐ. Էլեն Ասատրյանը նշանադրվել է. «Ես ասացի` այո». ռոմանտիկ լուսանկարին կից գրել է նա
«Կրթվելը նորաձև է»-ի կազմակերպիչները ներկաներին արգելել են հեռախոսներ ունենալ. վարչապետն ու տիկինը խոսել են Արցախի կորստից
«Հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու». Փաշինյանի կոչը
ԱԱԾ-ն խաբե՞լ է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին
ՎԻԴԵՈ. Ծեծ ու կրակոցներ «Avenue Arzni» հյուրատանը. ինչ են գտել դեպքի վայրում. բացառիկ կադրեր
Փաշինյանի ավտոշարասյունը Սյունիքից վերադառնալուց վթարի ենթարկվե՞լ է. խոսնակների հերքումն ու իրականությունը