Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին՝ անդրադառնալով 2007 թվականին հանդիպման ժամանակ իր շան հետ կապված միջադեպին. Մերկելի խոսքով՝ Պուտինն իմացել է, որ ինքը վախենում է շներից, սակայն հանդիպման ժամանակ թույլ է տվել, որ Կոնի մականունով իր սև լաբրադորը մտնի սենյակ ու մոտենա կանցլերին: Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Պուտինի խոսքով՝ նա չգիտեր, որ Մերկելը վախենում է շներից։
«Հետագայում նա ասաց, որ մանուկ հասակում իրեն կծել է շունը։ Նման բան պատահում է. դա հոգեբանական տրավմա է։ Ես ներողություն եմ խնդրում, եթե երբևէ նորից գաս, ինչը այսօր քիչ հավանական է, ես ոչ մի դեպքում նման բան չեմ անի»: