Արմավիրի մարզում հայրը մեքենայով հետընթացի ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 4-ամյա աղջկան

Երեկ՝ հունիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 32-ամյա Գեղամ Վ-ն իր վարած ԳԱԶ 31105 մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 4-ամյա Արևիկ Վ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն իր ավտոմեքենայով երեխային, ով իր աղջիկն է, տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատաստվում։

Latest

ՎԻԴԵՈ. Ինչ են տարել Հովիկ Աբրահամյանի տնից. բացառիկ մանրամասներ
ՎԻԴԵՈ. Թեհրանի բնակիչները լքել են քաղաքը. մայրուղիներին հսկայական խցանումներ են
ԱՄՆ-ից թռել են վառելիքի լիցքավորման բազմաթիվ ռազմական օդանավեր՝ տանկերներ. ինչ է կատարվել գիշերը
ՎԻԴԵՈ. Լարված իրավիճակ. քասախցիները փակել են Աշտարակի խճուղին
ՎԻԴԵՈ. Հայֆա քաղաքի հռթիռակոծության կադրերը
ՎԻԴԵՈ. Իսրայելի հթրիռակոծությունից Թեհրանում պայթել է քաղաքային կոյուղին. փողոցներում խառնաշփոթ է
Իրանն ու Իսրայելը ցույց են տվել իրենց ուժեղ և խոցելի կետերը
ՎԻԴԵՈ. Թեհրանն այս պահին հրթիռակոծվում է
ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Նեթանյահուն ժամանել է Բաթ Յամ. Իրանը գիշերը հռթիռակոծել է այս քաղաքը