Ադրբեջանցիները փորձել են Բաղրամյանից դեպի օդանավակայան մեծ քանակի կեղծ պատվերներ անել

Երեկ՝ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի ֆոնին, ակտիվացել էին նաեւ ՀՀ-ում գործող «Յանդեքս» տաքսի ծառայությանը կեղծ պատվերներ ուղարկող ադրբեջանցիները: Բանն այն է, որ աշխարհի տարբեր կետերում ապրող ադրբեջանցիները, միավորվելով տելեգրամյան ալիքների տարբեր խմբերում, փորձել էին զանգվածային կեղծ պատվերների միջոցով կաթվածահար անել Երևան քաղաքի երթեւեկությունը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց նաև «Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը՝ նշելով, որ այդ հարձակումները որեւէ կերպ չեն ազդել ծառայության աշխատանքի վրա, քանի որ կանխվել են նախքան պատվերի ընդունումը:

«Երեկ իմացանք, որ ադրբեջանցիները պատրաստվում են Բաղրամյան պողոտայից դեպի «Զվարթնոց» օդանավակայան մեծ քանակի ավտոմեքենաներ պատվիրել եւ կաթվածահար անել երթեւեկությունը: Անմիջապես կիրառել ենք անվտանգային չափորոշիչները, և դրա արդյունքում ոչինչ տեղի չի ունեցել»,- ասաց Գասպարյանը:

Մանրամասները՝ armtimes.com-ում

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երեխաներիս դնում եք օդանավ, առանց մազը ծռվելու ուղարկում եք Երևան»․ Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է
Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, ի՞նչ է ստանում Հայաստանը․ հարց՝ վարչապետի աշխատակազմին
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են
Ովքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը
Վրաերթ Երևանում. հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել
Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ավերածություններ կան
Գումարը հավաքվեց, Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան