Ադրբեջանցիներն ավերել են Մադաթաշենի դպրոցը, հուշարձանը, վնասել Սբ. Աստվածածին եկեղեցին

shantnews.am֊ը գրում է․ «Ըստ  2021 թվականի հոկտեմբերի 10-ի  արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է (նկ․ 1)։  Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում  էին  տեղակայված նաև  գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։ Մադաթաշենի մշակույթի տունը կառուցվել էր 1969 թվականին, և վերանորոգվել 2012 թվականին (https://youtu.be/QUyEuoXq07s 8:11 վայրկյան)։ Այս մասին տեղեկացնում է monumentwatch.org կայքը։

Եկեղեցու կողքին կար Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան (նկ․ 2) հուշարձան, որը թշնամին նույնպես ոչնչացրել է գյուղի օկուպացիայից անմիջապես հետո։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է զինված ադրբեջանցի զինվորականը ջարդում, քանդում և ավերում արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանը, կոտրում նրանց նկարներն ու հրճվանքով լուսանկարվում ավերված մշակութային ժառանգության ֆոնին։  Հավելենք, որ մինչ ադրբեջանական օկուպացիան արված տեսանյութը փաստում է, որ (https://youtu.be/QUyEuoXq07s 1։00  վայրկյան), որ կանգուն  էին դպրոցն ու նրան կից հուշարձանը։

Մադաթաշեն գյուղի պատմությունը սկսվում  է 17-րդ դարի կեսերից, իսկ անունը ստացել է ռուսական բանակի գեներալ Վալերիան Մադաթովի անունից, ում անասնագոմերը հենց այս տարածքում էին գտնվում։ Գյուղական համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորութան վրա։ Գյուղի  Սբ. Աստվածածին եկեղեցի  կառուցվել է 1904 թվականին (3։45 վայրկյան)։ Եկեղեցու պատը վնասված էր,տանիքը՝ նույնպես։

Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունն ու եկեղեցին ադրբեջանական նոր ճանապարհաշինության ուղղության մեջ չեն մտնում և չի բացառվում, որ մշակութային արժեքների ավերման հետևանքով ստացված շինաքարերը ճանապարհների հենապատերի համար են օգտագործվում»։

Մանրամասները՝ այստեղ։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերնաշապիկներին՝ «Ոչ մի թիզ». հատված՝ այսօրվա երթից
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերեն լեզվով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը». Անի Խաչիկյանը՝ Արկադի Դումիկյանի երգի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. կան վիրավորներ
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանը
Դուբայում մեկնարկում է «Հնարավորությունների աշխարհ» միջազգային բիզնես ֆորումը. ինչ է սպասվում
1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն․ Գարիկ Պապոյան
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Մատվիենկոն պատրաստվում է բացատրություններ պահանջել Հայաստանի խորհրդարանից