ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կապ կա ՏիկՏոկից հայտնի Վիլենայի և Հայկ Սարգսյանի միջև

ՏիկՏոկում հայտնի Վիլենան Yerevan24.info-ին պատմել է մեծ թվով հետևորդներին գրավելու, իր տեսանյութերին՝ հայրիկի՝ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի վերաբերմունքի, անձնական կյանքի, ասեկոսեների և իր անձը իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հետ կապելու մասին:

Վիլենա, հանրությունը Ձեզ ճանաչում է ՏիկՏոկից, ինչպե՞ս եք կարողացել գրավել այդքան հետևորդներին:

— Սկզբում ես ՏիկՏոկ նկարում էի ամերիկյան ձայների ներքո, հայերը մտածում էին ամերիկացի եմ, չէին նայում: Մի անգամ առանց մտածելու հայկական հումորային տեսանյութ արեցի, մարդիկ սկսեցին գրել՝ «ո՞նց, ինքը հայ ա», «ամերիկացի ա, դիտավորյալ ա հայերեն խոսում, որ լայք հավաքի»… Հետո հասկացա, որ չեն հավատում հայ եմ ու սկսեցի դիտավորյալ հայկական երգերի տակ տեսանյութեր նկարել, ու դա հետաքրքրեց մարդկանց և հետևորդներիս թիվը գնալով մեծացավ: Երևի թե գլխավոր պատճառն այն է, որ հայի արտաքին չունեմ:

Ի՞նչ եք անում մյուս տիկտոկեռներից տարբերվելու և նրանցից առաջ անցնելու համար:

— Առանձնահատուկ ոչինչ չեմ անում: Պարզապես, երբ ես նոր հայտնվեցի ՏիկՏոկում, այնտեղ արդեն հայտնի մարդիկ սկսեցին համախմբվել ու ինձ ծաղրող տեսանյութեր անել: Սակայն իրենք չէին էլ պատկերացնում, որ դրանով ինձ ոչ թե վատություն արեցին, այլ հակառակը և ես մի քանի օրում իրենցից առաջ անցա հետևորդների թվով:

— Ձեր անձը սկսեցին կապել քաղաքականության մեջ գտնվող անձերի հետ, մասնավորապես՝ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի, ինչպես նաև Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հետ: Չե՞ք սրտնեղում դրանցից:

— Խոսակցություններ են տարածում, թե իբր ես այս կամ այն մարդու հետ եմ շփվում: Պետք է ասեմ, որ իրականում ես այդ մարդկանց չեմ էլ ճանաչում:

— Բայց Ձեր և Արտյոմ Վանեցյանի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակվել:

— Մենք ընկերներ ենք եղել:

Latest

Իմ անունից տարածում են կեղծ տեղեկություններ․ Լևոն Քոչարյան
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քամին տանի». Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը նոր երգ են թողարկել
Մագա Հարությունյանի և Սուրեն Փահլևանյանի արկածները`լողավազանում
Անի Քրիստին՝ կարիերայի, ԱՄՆ տեղափոխվելու, ընտանիք կազմելու և երեխա անվան մասին
Արեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ին
Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը
Անչափահասների մասնակցությամբ «Ռիո Մոլլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ վիճաբանություն է եղել. կա վիրավոր
WhatsApp մեսենջերում հայտնվել է նոր ֆունկցիա