Առեղծվածային և սպառնալից զանգերի հետքերով. ինչ է պարզվել պատգամավորների հետզանգով

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր տարբեր ժամերի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները անծանոթ համարներից սպառնացող զանգեր են ստացել:

Ըստ լրատվականի տեղեկությունների՝ պատգամավորներին զանգահարածները խոսում են ռուսերենով ու հորդորում են պատգամարներին՝ վերջիններիս շահերից ելնելով՝ անհրաժեշտ պահին ճիշտ որոշում կայացնել:

Պատգամավորներին զանգահարածները նշում են, թե նրանց կայացրած որոշումից կախված է նրանց ապագան:

Ըստ նույն աղբյուրների՝ գրեթե բոլոր պատգամավորները նույնաբովանդակ հաղորդագրություններ ու հեռախոսազանգեր են ստացել: Ավելին, երբ փորձել են զանգահարել այդ համարներին հասկանալու համար, թե ովքեր են իրենց վրա փորձում հոգեբանորեն ազդել, պարզվել է քաղաքացիներ են, որոնք անգամ տեղյակ չեն եղել, որ իրենց հեռախոսահամարներից զանգել են պատգամավորնորին: Կայքի տեղեկությունների համաձայն՝ իշխանական պատգամավորներից շատերն արդեն դիմել են Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի պարզեն, թե ովքեր են իրենց փորձում «ահաբեկել»:

Latest

ՖՈՏՈ․ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր
Արարատի ծննդատանը նորածին է կյանքից զրկվել․ ինչ է հայտնի
Զառա Արամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
«Ասել են՝ ոչ մի բան չի փոխվում, հանձնումն էլ անկասելի է»․ քաղաքագետ Սուրեն Պետրոսյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մալայզիայում շքերթի փորձի ժամանակ բախվել են 2 ռազմական ուղղաթիռներ․ անձնակազմի բոլոր 10 անդամները կյանքից զրկվել են
«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր
Վարազդատ Հարոյանը կարմիր քարտ է ստացել