Թուրքական սերիալում ցուցադրվել է Արարատի պատկերը՝ Հայաստանի կողմից

Օրերս թուրքական բազմասերիանոց սերիալներից մեկում ցուցադրվել է Արարատ լեռան պատկերը, որը կախված է եղել տան պատին։

Ուշագրավ է, որ նկարում Արարտը պատկերված է եղել Հայաստանի Հանրապետության կողմից, ավելի կոնկրետ՝ Խոր Վիրապից։

Բազմասերիանոց սերիալը, որը կոչվում է «Arafta», վերջերս է սկսել ցուցադրվել: Վարկանիշային առումով այն զիջում է թուրքական հայտնի սերիալներին, բայց հարյուր հազազրավոր մարդիկ դիտում են այն։

Թե ինչու են վերջին մի քանի տարում թուրքական սերիալներում հայերին, ինչպես նաև Հայաստանին վերաբերվող կադրերը կամ խոսակցությունները համեմատաբար շատացել՝ դժվար է ասել։

Մի խումբ փորձագետների կարծիքով՝ պատճառը թուրքական «փափուկ ուժի» տարածումն է, որի միջոցով նրանք պարբերաբար ուղերձներ են փոխանցում այն մասին, որ հայերի մասին ազատ արտահայտվելու խնդիր չունեն։

Նկատենք, որ նույն միտումը տեսնում թուրքական պատմական սերիալներում, որտեղ իրադարձությունները մեծամասամբ խեղաթյուրված են ներկայացվում հանրությանը։

Աղբյուրը՝ ORAGIR.NEWS

Latest

Սիրտս պայթում է, չեմ կարող չխոսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կաշառքը ՔՊ-ն է արել, եթե ինձ հանձնարարականով դատեցիք, խոսք եմ տալիս․․. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Զգացեք իրական սեր. կենդանակերպի այս նշաններն ամենահաջողակները կլինեն դեկտեմբերի 1-ից 7-ը
Մեր ընտանիքը չի օգտվում «88» սուպերմարկետներից․ ուղղակի բոյկոտեք եւ մի օգտվեք այդ ցանցից․ Աննա Հակոբյան
Ծեծկռտուք Դիլիջանում` համայնքապետ Դավիթ Սարգսյանի ու Թեղուտի վարչական ղեկավարի միջև
Վառնավան ներկայացել է բաց բոդիով և ցուցադրել իր կազմվածքը
Ո՞ր վիրահատությունները կարվեն անվճար՝ առողջության ապահովագրության շրջանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ի՞նչ է լինելու 63-64 տարեկան այն քաղաքացիների հետ, որոնք թոշակառու են եւ չեն աշխատում (տեսանյութ)
Էլեկտրական մեքենաների մարտկոցների հետ կապված լրջագույն խնդիրների առջեւ ենք կանգնելու. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)