Անձը 2022-2024 թվականների ընթացքում զբաղվել է կավատությամբ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Ա.-ն 2022-2024 թվականների ընթացքում կատարել է կավատություն՝ շահադիտական նպատակով զուգընկերուհուն ներգրավել է պոռնկությամբ զբաղվելուն՝ անորոշ շրջանակի անձանց հետ վարձատրության դիմաց պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն: Այս մասին տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Բացի այդ, Ա.Ա.-ն պարբերաբար հոգեկան ներգործության է ենթարկել զուգընկերուհուն՝ վերջինիս հասցեին հնչեցնելով սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը, մի քանի անգամ ձեռքերով հարվածել, իսկ հետագայում հետամտել է նրան:

Ա․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասով (կավատությունը), 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 194-րդ հոդվածի 1-ին մասով (հոգեկան ներգործությունը) և 196․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (նախկին զուգընկերոջ կողմից հետամտելը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Latest

Սիրտս պայթում է, չեմ կարող չխոսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կաշառքը ՔՊ-ն է արել, եթե ինձ հանձնարարականով դատեցիք, խոսք եմ տալիս․․. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Զգացեք իրական սեր. կենդանակերպի այս նշաններն ամենահաջողակները կլինեն դեկտեմբերի 1-ից 7-ը
Մեր ընտանիքը չի օգտվում «88» սուպերմարկետներից․ ուղղակի բոյկոտեք եւ մի օգտվեք այդ ցանցից․ Աննա Հակոբյան
Ծեծկռտուք Դիլիջանում` համայնքապետ Դավիթ Սարգսյանի ու Թեղուտի վարչական ղեկավարի միջև
Վառնավան ներկայացել է բաց բոդիով և ցուցադրել իր կազմվածքը
Ո՞ր վիրահատությունները կարվեն անվճար՝ առողջության ապահովագրության շրջանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ի՞նչ է լինելու 63-64 տարեկան այն քաղաքացիների հետ, որոնք թոշակառու են եւ չեն աշխատում (տեսանյութ)
Էլեկտրական մեքենաների մարտկոցների հետ կապված լրջագույն խնդիրների առջեւ ենք կանգնելու. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)