ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել Սրբազաններին, նրանք ընդգծեցին Վեհափառի շուրջ համախմբվելու կարևորությունը․ Գառնիկ Դանիելյան

Այսօր նույնպես ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել Սրբազաններին: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Հոգևոր Հայրերը խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ ևս մեկ անգամ ընդգծեցին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Վեհափառ Հայրապետի շուրջ համախմբվելու կարևորությունը:
Օրվա իշխանությունն էլ ավելի է սաստկացնելու եկեղեցահալած քաղաքականությունը: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն գնով պաշտպանելու մեր Սուրբ եկեղեցին:
Իսկ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին որոշ հոգևորականների մասնակցությամբ, նաև մաքրման գործընթաց է: Այս մասին Սրբազան Հայրերն իրենց դիրքորոշումը հայտնել են նոյեմբերի 27-ին և 30-ին արված հայտարարություններով:
Ժամեր առաջ հայտնի դարձավ նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեր ընկեր ու գործընկեր, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը։
Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրվել է գրավ և տնային կալանք համակցված խափանման միջոցները:
Սա ևս հաղթանակ է, թեև Արթուրը պետք է լիներ լիարժեք ազատության մեջ:
Ընկերս արժանապատվորեն տանում է բոլոր դժվարությունները՝ իր օրինակով ցույց տալով, թե ինչպիսին պետք է լինի իսկական սյունեցին ու հայ տղամարդը»,– գրել է պատգամավորը:

Latest

Սիրտս պայթում է, չեմ կարող չխոսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կաշառքը ՔՊ-ն է արել, եթե ինձ հանձնարարականով դատեցիք, խոսք եմ տալիս․․. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Զգացեք իրական սեր. կենդանակերպի այս նշաններն ամենահաջողակները կլինեն դեկտեմբերի 1-ից 7-ը
Մեր ընտանիքը չի օգտվում «88» սուպերմարկետներից․ ուղղակի բոյկոտեք եւ մի օգտվեք այդ ցանցից․ Աննա Հակոբյան
Ծեծկռտուք Դիլիջանում` համայնքապետ Դավիթ Սարգսյանի ու Թեղուտի վարչական ղեկավարի միջև
Վառնավան ներկայացել է բաց բոդիով և ցուցադրել իր կազմվածքը
Ո՞ր վիրահատությունները կարվեն անվճար՝ առողջության ապահովագրության շրջանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ի՞նչ է լինելու 63-64 տարեկան այն քաղաքացիների հետ, որոնք թոշակառու են եւ չեն աշխատում (տեսանյութ)
Էլեկտրական մեքենաների մարտկոցների հետ կապված լրջագույն խնդիրների առջեւ ենք կանգնելու. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)