«30 արծաթը Պետրոսի տաղավարն էր, այնտեղ պետք է մատնեիր Հայրական տունդ»․ Հակոբոս քահանա Իսահակյան

Տեր Հակոբոս քահանա Իսահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեր Արամ արթնացիր, դու չես խաչվողը, խաչվողները հիմա բանտում են։ Եվ բանտում են որովհետև աննահանջ կերպով միշտ պայքարել են արդարության, ճշմարտության, հայրենիքի փրկության համար։ Հուդան ժողովրդից մեկը չէր, այլ Տիրոջ 12 առաքյալներից։ 30 արծաթը Պետրոսի տաղավարն էր, այնտեղ պետք է մատնեիր Հայրական տունդ, որի շուրջ բորենիների պես խռնվել են չարափառները։ Մատնելուց հետո անգամ Հուդան զգաց, որ կորցրեց իր առաքելական պատիվը և փոխարենը դարձավ մատնիչ։

Երբեք չեմ ցանկանա, որ նույնը դու զգաս, ծնողը կարող է բարկանալ, կարող է սխալվել էլ, բայց նա չի դադարի քո ծնողը լինելուց, չի դադարի քեզ սիրելուց, իսկ օտարի համար դու լոկ գործիք ես։

Ես դեռ հավատում եմ, որ հայացքդ կթեքես և կտեսնես իրապես խաչվողների հայացքը և իրենց անցած խաչի ճանապարհը և դառնապես լաց կլինես։
Ներքևում Բարձրաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայրական հայացքն է, ուղղված բոլոր նրանց ովքեր այս հայացքի մեջ իրապես կարող են տեսնել խաչի իրական փառքն ու զորությունը»։

Latest

«30 արծաթը Պետրոսի տաղավարն էր, այնտեղ պետք է մատնեիր Հայրական տունդ»․ Հակոբոս քահանա Իսահակյան
Հացը ուրացողին օգտագործում են և հետո, իբրև փալաս, ոտքերը մաքրում են վրան և դեն շպրտում, ահա սա է սպասվում Քեզ. Տեր Վարազդատը՝ Տեր Արամին
Երևանում քիչ առաջ ավտոբուսի վարորդ է վատացել
Հրաշալի օր է սիրահարվածների համար․ օրվա աստղագուշակ
Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության նիստին պահանջել է Ալեն Սիմոնյանին հեռացնել կուսակցությունից
65-ամյա տղամարդը դшնակшհարել է իր փեսային
«Վախկոտությունը մեղք է․ ցավում եմ Տեր Արամի համար»․ Վարդուհի Սարգսյան
Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում ավտոմեքենայի հատելու համար քանի՞ տուգանային միավոր կհանվի և որքա՞ն տուգանք կարժենա
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ սեպտեմբերի 17-ին