
Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Տեղում հավաքված քաղաքացիների եւ ուղեւորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը եւ այս պահին գտնվում է հետազոտության փուլում։
Ըստ անհրաժեշտության` կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Գեղամ Ասատրյան