ՖՈՏՈ. «Դիրքերից իջել է, լողանալիս է եղել ու էդ դեպքն եղել ա». մահացած զինծառայողն այսօր պետք է տուն գնար

news.am-ը գրում է Հունվարի 6-ին Արցախում դժբախտ պատահարի հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող Մհեր Զիրոյանը Գյումրիից էր: NEWS.am-ի հետ զրույցում նրա հորեղբորորդին՝ Արթուր Զիրոյանը նշեց, որ դեպքի օրը Մհերը դիրքերից է իջել, նախնական տվյալներով, խեղդվել է շմոլ գազից՝ լոգասենյակում: «Դիրքերից էր իջել, մտել է, որ լողանա, էդ դեպքը եղել է: Նա էսօր պետք է գար տուն, …

Համայն Ռուսիո պատրիարքը Մեհրիբան Ալիևային պարգևատրել է շքանշանով

aravot.am-ը գրում է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևային Մոսկվայում պարգևատրել է Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշանով: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն: Շքանշանը շնորհվել է Ալիևային նրա կողմից Ռուս ուղղափառ եկեղեցուն ցուցաբերված օգնության, ինչպես նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև բարեկամությանը նպաստելու համար: Մանրամասն` այստեղ

«Մի հատ լակոտ իրեն լավ չպահեց՝ հանեցի, կրակեցի». Չարբախում սպանության գործով հրապարակվեց «Ճվճվ Արոյի» ցուցմունքը

news.am-ը գրում է Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Ճվճվ Արո» մականվամբ հայտնի Արա Վարդանյանի նախաքննական ցուցմունքը: Նշենք, որ Արա Վարդանյանը մահացել է այս տարվա հուլիսին, այդ հիմքով դատարանը որոշում կայացրեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Նախաքննական մարմնին նա իր նախաքննական ցուցմունքում պատմել …

ՖՈՏՈ. Քարդաշյանների հայ ոճաբանի նոր սեքսուալ կերպարը

Նրանք, ովքեր հետեւում են Քարդաշյանների ընտանիքի անդամների սոցիալական էջերին, նկատած կլինեն, որ հայազգի քույրերը հաճախ են համագործակցում ԱՄՆ-ում հայտնի հայ ոճաբան եւ դիմահարդար Հրուշ Աճեմյանի հետ: Նաեւ նկատած կլինեք, որ հայուհին եւս աչքի է ընկնում ոչ պակաս սեքսուալ արտաքինով: Ժամեր առաջ Հրուշն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որում բավականին գրավիչ կերպարով է: Դիմահարդարն …

Ում են պատկանում մարգարինը կարագի փոխարեն բանակին վաճառած ընկերությունները

ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարին վաճառելու փաստով հարուցված քրեական գործով անցնում են երեք աշխատակից։ Նրանք ձերբակալված չեն, ստորագրությամբ ազատ են արձակվել։ ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ցողիկ Գզիրյանի լիազորությունները կասեցված են։ Ձերբակալվածներ, սակայն, չկան։ Գործով անցնողներին ստորագրությամբ չհեռանալու պայմանով ազատ են արձակել։ Նշենք, որ այս տարվա սկզբին հայաստանյան մի կազմակերպություն արտերկրից մարգարին է …

ՎԻԴԵՈ. Արտակարգ դեպք Արմավիրում. Առևանգված քույրերից մեկը Mercedes-ից իրեն նետել է դուրս, մյուսը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

shamshyan.com-ը գրում է Երեկ՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «ձախ վերին վերջույթի, բազուկի և կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի աղջիկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ …

Մնաց երկու օր

lragir.am-ը գրում է Պետությունը միլիարդին, թե միլիարդը պետությանը Երկու օր անց՝ նոյեմբերի 13-ին սպասվում է Հայաստանի ներդրողների ակումբի Սերժ Սարգսյանի մակարդակով ազդարարված ներդրումային հայտարարությունը, 1 միլիարդ դոլարի մտադրության կամ ծրագրի մասին: Սերժ Սարգսյանը դրա վերաբերյալ հայտնել էր ռուսական մեդիային տված հարցազրույցում: Դրանից հետո ներդրողների ակումբի հայտարարության սպասումն արձանագրեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Թե հատկապես ինչ …

Տագնապալի լուրեր Մոսկվայից

lragir.am-ը գրում է Մինչ Ռուսաստանը տոնում է Լեհաստանի դեմ ապստամբության, իսկ Ղրղզստանը՝ Ռուսական կայսրության դեմ ապստամբության օրը, Ռուսաստանից տագնապալի լուրեր են ստացվում: Նոյեմբերի 5-ին Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր Վյաչեսլավ Մալցեւի ավելի քան 260 կողմնակիցների, եւս 13 հոգի ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում: Ձերբակալություններ են տեղի ունեցել նաեւ Կրասնոյարսկում, Պերմում եւ Ռոստովում: ՕՎԴ-Ինֆո իրավապաշտպան պորտալի տվյալներով, …

ՌԴ-ն Հայաստան կմատակարարի զենքի նոր խմբաքանակ. Սերժ Սարգսյան

Ռուսաստանն օրերս Հայաստան կմատակարարի զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակում: Իսկ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը: «Մինչև այս տարվա վերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը: Օրերս մենք սպասում ենք նոր մատակարարումներ, և մինչև տարվա …

ՖՈՏՈ. Range Rover-ի խմած վարորդը ոստիկաններին համոզում էր, որ գեներալի տղա է

shamshyan.com-ը գրում է Ճանապարհային Ոստիկանությունը ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ոչ սթափ վիճակում, կեղծված համարանիշներով, առանց համապատասխան փաստաթղթերի առկայության ավտոմեքենաներ չվարեն, հակառակ դեպքում օրինախախտները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարած ավտոմեքենայի մակնիշից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են ՃՈ …