ՎԻԴԵՈ. «Արթիկ» քրեակատարողականի դատապարտյալ կրկնակի ռեկորդ է սահմանել և հաղթանակը նվիրել Գագիկ Ծառուկյանին

aravot.am-ը գրում է. Երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել արտառոց մի իրադարձություն․ դատապարտյալ Արթուր Կարապետյանը կրկնակի ռեկորդ է սահմանել․ նա կատարել է 8 կիլոգրամ կշռող կշռաքարերով վարժություն՝ կշռաքարերը մեկ րոպեում 105 անգամ վեր բարձրացնելով, այնուհետ 7 կիլոգրամանոց կշռաքարերը՝ 10 000 անգամից ավելի բարձրացրել է 2 ժամում։ Քանի որ ռեկորդն արդեն իսկ գրանցվել է, հանձնաժողովականները ընդհատել են իրենց ապշեցնող մարզիկին, այլապես նա ի վիճակի է եղել շարունակել վարժությունը։ Նրա կրկնակի ռեկորդը գրանցվել է «Դյուցազնագրքում»։

Մարզիկը «Դյուցազնագրքում» գրանցվելու հայտ ներկայացրել էր անցած տարվա մայիսին․ 6 կիլոգրամ կշռող կցագնդերով վարժությունը նա կատարել էր 2 ժամ 32 րոպեի ընթացքում 12782 անգամ՝ կցագնդերը կախ դրությունից դեպի վեր մեկընդմեջ աջ եւ ձախ մերկ ձեռքերով վեր բարձրացնելով։ Այն ժամանակ քրեակատարողական էին այցելել ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ, Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Արմեն Բադեյանը և «Դյուցազնագրքի» հեղինակ, «Դյուցազունների ասոցիացիայի» նախագահ Վարդան Թովմասյանը, որպեսզի նկարահանեին ու ռեկորդը գրանցելու համար նյութերը ուղարկեին «Դյուցազունների ասոցիացիա։

Երեկ էլ նույն կազմն՝ ավելի ընդլայնված, դարձյալ այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ՝ այս անգամ արդեն ռեկորդը վերջնականապես «Դյուցազնագրքում» գրանցելու նպատակով: Այս անգամ երիտասարդն էլ ավելի է ապշեցրել հանձնաժողովի անդամներին՝ կրկնակի ռեկորդ սահմանելով։

Հանձնաժողովում ընդգրկված են եղել ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ, Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Արմեն Բադեյանը, «Դյուցազնագրքի» հեղինակ, «Դյուցազունների ասոցիացիայի» նախագահ Վարդան Թովմասյանը , Պաուեր լիֆթինգի/ Հայաստանի ուժային եռամարտի/ ֆեդերացիայի նախագահ, նույն մարզաձևի Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը և «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, վաստակաշատ մանկավարժ Ղուկաս Ղուկասյանը:

«Այս քայլով ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կոմիտեն պատրաստակամ է աջակցել ցանկացած մարզիկի՝ խրախուսելով առողջ ապրելակերպն ու տարածել «Առողջ մարմնում առողջ հոգի» գաղափարը», -մեզ հետ զրույցում ասաց ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ, Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Արմեն Բադեյանը։ Դատապարտյալն իր հաղթանակը նվիրել է Գագիկ Ծառուկյանին:

Մանրամասն` այստեղ

Latest

Ռուս-ադրբեջանական սահմանին տեղադրվել է սահմանային առաջին նշանը
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան` BALKAN SONG
19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի արձագանքը` իր և Տիգրան Մնացականյանի բաժանման լուրերին
ՎԻԴԵՈ. Ինչպես է Ժաննա Բուտուլյանն արաբական պարում
Թեհրանն էլ զգուշացրեց Բաքվին. Երեւանին տարածություն է տրվել
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Զովունիի գյուղապետարանի դիմաց բախվել են Jeep Grand Cherokee-ն և ВАЗ 21144-ը. վերջինը գլխիվայր շրջվել է
ՖՈՏՈ. «Դիմում է գրել եւ գնացել բանակ». հոսպիտալում մահացած զինծառայողը երկկողմանի ծնողազուրկ էր
Վտանգը Երեւանի գլխին. շրջադարձի հնարավորություն
ՖՈՏՈ. Ինչպիսի տեսք ունի այսօր «Հարսիկը» հեռուստասերիալից հայտնի փոքրիկ Ջագդիշը