Ովքեր կարող են օգտվել անվճար բուժօգնությունից (պետպատվեր)

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները` անկախ սոցիալական որևէ խմբի պատկանելուց, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում ստանում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։

Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումն իր մեջ ներառում է բժշկական օգնություն և սպասարկում առողջության առաջնային պահպանում իրականացնող բժիշկների (տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ (ընտանեկան բժիշկ) կողմից պոլիկլինիկական նեղ մասնագիտական խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 3745-Ա հրամանի հավելվածով հաստատված «I. Արտահիվանդանոցային բժշկական օգնություն» բաժնի «3. Հետազոտություններ և ծառայություններ» ենթաբաժնում ներառված ցանկի շրջանակներում» առանց քանակների սահմանափակման

(տե’ս: Միաժամանակ, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց (հաստատված` ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ) առաջնային պահպանում իրականացնող բժիշկների ուղեգրմամբ արտահիվանդանոցային կարգով կարող են մատուցվել հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ` համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում (http://moh.am/uploads/N53-N.pdf):

Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ (տե’ս http://moh.am/images/legal-97.pdf) հաստատված ծառայությունների ցանկով (հավելված 2): Առողջապահական կազմակերպությունների կողմից շահառուներին մատուցված բժշկական օգնության և սպասարկման հատուցումն իրականացվում է ապահովագրական ընկերությունների կողմից` համաձայն ընկերության և բժշկական կազմակերպության միջև կնքված պայմանագրի:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում է նաև զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին (ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշում (http://moh.am/images/legal-109.pdf): Ծառայությունների փաթեթը ևս ներկայացված է նշված որոշման մեջ:

Մատուցվող ծառայությունների ցանկը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 3745-Ա հրամանի հավելվածով (տե’ս):

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն այժմ աշխատանքներ է տանում առաջիկայում սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 612 հազար անձանց համար հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների ձեռք բերման ծրագիր ներդնելու ուղղությամբ։ Դրա համար հիմք է հանդիսացել 2017թ. հոկտեմբերից գործող սոցիալական փաթեթի շուրջ 100000 շահառուի բժշկական ծառայությունների մատուցումը` պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթներով։ ՀՀ առողջապահության նախարարություն

Latest

Ռուս-ադրբեջանական սահմանին տեղադրվել է սահմանային առաջին նշանը
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան` BALKAN SONG
19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի արձագանքը` իր և Տիգրան Մնացականյանի բաժանման լուրերին
ՎԻԴԵՈ. Ինչպես է Ժաննա Բուտուլյանն արաբական պարում
Թեհրանն էլ զգուշացրեց Բաքվին. Երեւանին տարածություն է տրվել
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Զովունիի գյուղապետարանի դիմաց բախվել են Jeep Grand Cherokee-ն և ВАЗ 21144-ը. վերջինը գլխիվայր շրջվել է
ՖՈՏՈ. «Դիմում է գրել եւ գնացել բանակ». հոսպիտալում մահացած զինծառայողը երկկողմանի ծնողազուրկ էր
Վտանգը Երեւանի գլխին. շրջադարձի հնարավորություն
ՖՈՏՈ. Ինչպիսի տեսք ունի այսօր «Հարսիկը» հեռուստասերիալից հայտնի փոքրիկ Ջագդիշը