Կարեն Կարապետյանն անձնական ինքնաթի՞ռ է գնել. պարզաբանում է կառավարությունը

armtimes.com-ը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ֆեսյբուք սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Դավոս մեկնելու ճանապարհից: Լուսանկարում պատկերված է ինքնաթիռի սրահ, որտեղ վարչապետը նստած է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի հետ: Պարզ դիտարկմամբ երեւում է, որ ինքնաթիռի սրահը նախագահական ինքնաթիռի սրահի հետ ընդհանրություններ չունի՝ նստարանների դասավորվածությունը, պատուհանների ձեւը, սրահի դիզայնն ու մակերեսը:

Հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն անձնական օդանա՞վ ունի, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից բացասական պատասխան տվեցին: «ՀՀ վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար, սակայն պետբյուջեից գումար չի հատկացվել»,- փոխանցեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ չհստակեցնելով, թե ո՞ր ընկերությունն է վարչապետի թռիչքի համար անվճար տրամադրել այդ օդանավը»:

Մանրամասները` այստեղ:

Latest

Ռուս-ադրբեջանական սահմանին տեղադրվել է սահմանային առաջին նշանը
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան` BALKAN SONG
19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի արձագանքը` իր և Տիգրան Մնացականյանի բաժանման լուրերին
ՎԻԴԵՈ. Ինչպես է Ժաննա Բուտուլյանն արաբական պարում
Թեհրանն էլ զգուշացրեց Բաքվին. Երեւանին տարածություն է տրվել
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Զովունիի գյուղապետարանի դիմաց բախվել են Jeep Grand Cherokee-ն և ВАЗ 21144-ը. վերջինը գլխիվայր շրջվել է
ՖՈՏՈ. «Դիմում է գրել եւ գնացել բանակ». հոսպիտալում մահացած զինծառայողը երկկողմանի ծնողազուրկ էր
Վտանգը Երեւանի գլխին. շրջադարձի հնարավորություն
ՖՈՏՈ. Ինչպիսի տեսք ունի այսօր «Հարսիկը» հեռուստասերիալից հայտնի փոքրիկ Ջագդիշը