«Ֆուլ հաուս»-ն ու «Դոմինո»-ն կրկին վերադառնում են եթեր. ահա թե ինչպես

Այսօրվանից սկսած յուաքանչյուր շաբաթ և կիրակի Ucom ցանցում գործող «Քոմեդի» հեռուստաալիքը կցուցադրի «Ֆուլ հաուս» և «Դոմինո» սիթքոմները՝ հեռուստադիտողներին հնարավորություն տալով վերհիշելու սիրված հերոսների՝ արկածներով ու փորձություններով լի կյանքը: BlogNews.am-ի հետ զրույցում «Քոմեդի»-ի պրոդյուսեր Արտուշ Գևորգյանն ասաց․ «Հաշվի առնելով վերջին տարիներին «Ֆուլ հաուս» և «Դոմինո» սիթքոմների բարձր ռեյտինգն ու դիտելիությունը՝ որոշեցինք առաջին եթերաշրջանից սկսած կրկին ցուցադրել դրանք։ Ես և Վահան Մովսեսյանը, լինելով և՛ «Քոմեդի»-ի պրոդյուսերներ, և՛ «Ֆուլ հաուս»-ի սցենարիստներ, շատ ուրախ ենք, որ ցուցադրելու ենք մի նախագիծ, որի մեջ գեղարվեստական առումով ևս մասնակցություն ենք ունեցել»:

Արտուշը, խոսելով «Քոմեդիի» ընդհանուր կոնցեպի մասին, ընդգծեց, որ եթերացանցը կազմելիս միշտ հաշվի են առնում հեռուստադիտողի նախասիրություններն ու ցանկությունը. ««Քոմեդի» հեռուստաալիքի կոնտենտն ամբողջությամբ բաղկացած է հումորային ժանրի ֆիլմերից ու հեռուստանախագծերից, ինչպիսիք են, օրինակ, «Կարգին հաղորդումը», «Կարգին սերիալը», «Երե1»-ը և բազմաթիվ այլ սկետչքոմներ և սիթքոմներ: Ցուցադրում ենք նաև քոմեդի ժանրի ֆիլմեր, որոնք ազգություն և մշակույթ չեն ճանաչում: Կարող եմ ասել՝ մեր հեռուստաալիքում հումորի առումով յուրաքանչյուրը կգտնի իր ճաշակին համապատասխան արտադրանք: «Քոմեդին» այն հեռուստաալիքն է, որն օրվա բոլոր ժամերին կարողանում է ուրախ ժամանց ապահովել: Եթերի 90 տոկոսը հայալեզու է»,- եզրափակեց պրոդյուսերը:

Մանրամասները` այստեղ:

 

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայուհի Մոնիկա Բելուչին. ինչի՞ հանգեցրեց Վարդայի փորձարկումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ համար միևնույն է. Քիմ Քարդաշյանին էլ էին քննադատում. Լիլի Մորտոն` Ծերեթելիի, իրեն վիրավորողների մասին և ոչ միայն
Սյունիքում փեսան աներոջը հայտնաբերել է կախված
Մղձավանջային 8 օր Սերժ Սարգսյանի համար
ՎԻԴԵՈ. Ինչպես են «Արսենալի» երկրպագուները փորձում արտաբերել Հենրիխ Մխիթարյանի անունն ու ազգանունը
ՖՈՏՈ. Արտակարգ իրավիճակ Երևանում. «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում կանխվեց գինովցած ոսկե երիտասարդների «ռազբորկեն»
ՖՈՏՈ. Մխիթարյանը` Արսենալի ֆուտբոլիստ
Աշնանը Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկվսեն եւ ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը
Կարեն Կարապետյանն անձնական ինքնաթի՞ռ է գնել. պարզաբանում է կառավարությունը