Հարազատների հետ կապ մի՛ հաստատեք. ի՞նչ անել, եթե հայտնվել եք Բաքվի օդանավակայանում

newmag.am.-ը գրում է. «Եթե Ձեր կամքից անկախ հայտնվել եք Բաքվում, անհրաժեշտ է իմանալ հետևյալը.

1. Չնայած կյանքին սպառնացող ռեալ վտանգին, թմրավաճառությամբ զբաղվելու մեղադրանքի մեծ հավանականությանը (նախկինում Ադրբեջանում էթնիկ հայերին ձերբակալելու համար այս մեղադրանքը լայնորեն կիրառվել է), խուճապի մատնվել պետք չէ: Ադրբեջանում ձեզ ատում են, օդանավակայանի աշխատակիցների թվում կարող են լինել մարդիկ, որոնք վստահ չեն լինի, որ դուք ընդհանրապես մարդ եք (պետության մակարդակով քարոզվող տոտալ ատելության մթնոլորտին ոչ բոլորն են ի զորու դիմանալ), բայց դա չի նշանակում, որ ձեզ անվերապահ կտտանքներ են սպասում: Իրավիճակը արտառոց է ոչ միայն ձեր, այլև ադրբեջանցիների համար, այնպես որ, պահպանե՛ք հանգստություն, մի՛ սրեք իրավիճակը, մի՛ կատաղացրեք, կռիվ մի՛ արեք, եղե՛ք ադեկվատ, հանգիստ, իբրև թե հայտնվել եք մեկ այլ երկրում: Հիշե՛ք՝ ամենակարևորը ձեր կյանքն է, անելանելի վիճակից խաղաղ դուրս գալը:

2. Աղմուկը միայն կլարի մթնոլորտը և թմրավաճառության մեջ ձեզ մեղադրելու գաղափարը կարող է հիանալի լուծում թվալ: Մի՛ վիճեք ադրբեջանցի աշխատակիցների հետ անկախ ամեն ինչից, բայց միևնույն ժամանակ, ցույց մի՛ տվեք ձեր անպաշտպանությունը: Եղե՛ք վստահ, չկորցնե՛ք ձեզ: Թուլության ու անպաշտպանության դրսևորումները այդ երկրում հանգեցնում են բռնության:

3. Հեյդար Ալիևի օդանավակայանում շատ որակյալ Wi-Fi կա: Շտապ կապ հաստատեք Հայաստանի պետական մարմինների հետ, մասնավորապես՝ ԱԳՆ-ի կամ ԱԱԾ-ի: Ինչպես հունվարի 7-ին, ՀՀ պատկան մարմինները ձեզ հետ մշտապես կապի մեջ կլինեն, խորհուրդներ կտան՝ ինչ անել, ում մոտենալ, ինչ պահանջել, ինչ չպահանջել, և այլն…

Մանրամասները` այստեղ:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայուհի Մոնիկա Բելուչին. ինչի՞ հանգեցրեց Վարդայի փորձարկումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ համար միևնույն է. Քիմ Քարդաշյանին էլ էին քննադատում. Լիլի Մորտոն` Ծերեթելիի, իրեն վիրավորողների մասին և ոչ միայն
Սյունիքում փեսան աներոջը հայտնաբերել է կախված
Մղձավանջային 8 օր Սերժ Սարգսյանի համար
ՎԻԴԵՈ. Ինչպես են «Արսենալի» երկրպագուները փորձում արտաբերել Հենրիխ Մխիթարյանի անունն ու ազգանունը
ՖՈՏՈ. Արտակարգ իրավիճակ Երևանում. «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում կանխվեց գինովցած ոսկե երիտասարդների «ռազբորկեն»
ՖՈՏՈ. Մխիթարյանը` Արսենալի ֆուտբոլիստ
Աշնանը Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկվսեն եւ ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը
Կարեն Կարապետյանն անձնական ինքնաթի՞ռ է գնել. պարզաբանում է կառավարությունը