Խոշոր ավտովթար Երևանում. 21-ամյա վարորդը «Կոմիտաս» հանրախանութի մոտ BMW-ով բախվել է ծառին, իսկ հետո էլեկետրասյանը. կան վիրավորներ

shamshyan.com-ը գրում է, որ  այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ 21-ամյա Սամվել Սիրադեղյանը Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում՝ «Կոմիտաս» հանրախանութի դիմաց, իր վարած BMW մակնիշի 35 MF 705 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նախ ծառին, այնուհետև էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Սիրադեղյանն ու նրա ուղևորներ, Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ 26-ամյա Արմեն Մկրտչյանն ու Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 29-ամյա Անի Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վ. Սարգսյանի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջողոց տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Վիիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայուհի Մոնիկա Բելուչին. ինչի՞ հանգեցրեց Վարդայի փորձարկումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ համար միևնույն է. Քիմ Քարդաշյանին էլ էին քննադատում. Լիլի Մորտոն` Ծերեթելիի, իրեն վիրավորողների մասին և ոչ միայն
Սյունիքում փեսան աներոջը հայտնաբերել է կախված
Մղձավանջային 8 օր Սերժ Սարգսյանի համար
ՎԻԴԵՈ. Ինչպես են «Արսենալի» երկրպագուները փորձում արտաբերել Հենրիխ Մխիթարյանի անունն ու ազգանունը
ՖՈՏՈ. Արտակարգ իրավիճակ Երևանում. «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում կանխվեց գինովցած ոսկե երիտասարդների «ռազբորկեն»
ՖՈՏՈ. Մխիթարյանը` Արսենալի ֆուտբոլիստ
Աշնանը Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկվսեն եւ ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը
Կարեն Կարապետյանն անձնական ինքնաթի՞ռ է գնել. պարզաբանում է կառավարությունը