Գեներալական «սխոդկա». գեներալիտետը կպարտադրի ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուին

«Հայկական ժամանակ»-ը նախօրեին գրել էր, որ Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:

Նույն օրը երեկոյան Երեւանի ծայրամասային ռեստորաններից մեկում գեներալական «սխոդկա» է տեղի ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ հանդիպմանը ներկա է եղել անգամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Արա Նազարյանը եւ որոշակի ազդեցություն ունեցող այլ անձինք:

Ինչպես հայտնում են իրազեկ աղբյուրները, գեներալիտետը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի եւ այս օրերին արդեն ակտիվ քննարկումներ են սկսվել՝ սույն շրջանակների համակրանքը վայելող թեկնածուին պաշտպանության նախարարի պոստ տեղափոխելու ուղղությամբ: Խոսքը Արտակարգ իրավիճակների գործող նախարար Դավիթ Տոնոյանի մասին է: Վերջինս, հիշեցնենք, մինչ ԱԻՆ տեղափոխվելը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք, ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան, զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ, 2004-2007թթ.-ին եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը:

Մեզ հայտնի դարձավ, որ գեներալիտետի նախաձեռնած հանդիպումները շարունակական են լինելու եւ մինչ ապրիլի 9-ը, երբ կավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, վերջինիս կներկայացվի, թե ինչպիսի լայն շրջանակ է Դավիթ Տոնոյանին ապագա կառավարությունում տեսնում որպես ՀՀ պաշտպանության նախարար: Զինվորական բարձրագույն շրջանակներում համարում են, որ այս պոստում Հայաստանին լուրջ ստրատեգ է պետք: Ի դեպ, այստեղ ի սկզբանե դեմ են եղել Վիգեն Սարգսյանին ՊՆ տեղափոխելու որոշմանը:

Մեր տեղեկություններով, սույն շրջանակները արտակարգ իրավիճակների նախարարի պոստում էլ դիտարկում են ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանի թեկնածությունը: Վերջինս եւս նախկինում զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պոստը եւ ԱԻՆ է տեղափոխվել Դավիթ Տոնոյանի հետ գրեթե միաժամանակ»;

Մանրամասները` այստեղ:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայուհի Մոնիկա Բելուչին. ինչի՞ հանգեցրեց Վարդայի փորձարկումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ համար միևնույն է. Քիմ Քարդաշյանին էլ էին քննադատում. Լիլի Մորտոն` Ծերեթելիի, իրեն վիրավորողների մասին և ոչ միայն
Սյունիքում փեսան աներոջը հայտնաբերել է կախված
Մղձավանջային 8 օր Սերժ Սարգսյանի համար
ՎԻԴԵՈ. Ինչպես են «Արսենալի» երկրպագուները փորձում արտաբերել Հենրիխ Մխիթարյանի անունն ու ազգանունը
ՖՈՏՈ. Արտակարգ իրավիճակ Երևանում. «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում կանխվեց գինովցած ոսկե երիտասարդների «ռազբորկեն»
ՖՈՏՈ. Մխիթարյանը` Արսենալի ֆուտբոլիստ
Աշնանը Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկվսեն եւ ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը
Կարեն Կարապետյանն անձնական ինքնաթի՞ռ է գնել. պարզաբանում է կառավարությունը