ՎԻԴԵՈ. Մոուրինյոն ներողություն է խնդրել Մխիթարյանից. «Ինձ էլ դուր չեկավ իմ արածը»

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչ «Մանչեսթր Յունայթեդ»-«Դերբիի» հանդիպումից հետո կարմիր սատանաների գլխավորի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանից` հանդիպման ընթացքում նրան փոխարինելու համար, գրում է ֆուբոլային ակումբի պաշտոնական էջը:

«Արդար չէր Մխիթարյանին փոխարինելը: Ես այդ մասին նրան ասեցի: Ինձ էլ դուր չեկավ իմ արածը, քանի որ նա արժանի չէր դրան: Մխիթարյանը լավ էր խաղում, վատ չէր խաղում: Նա փոխանցում կատարելու մի քանի հնավորություն բաց թողեց, բայց նա թիմին դինամիկա էր հաղորդում:

Քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել, ես որոշեցի ժամանակ չկորցնել, դաշտ դուրս բերել Լուկակուին: Ես զոհաբերեցի Միկիին, մի բան, որ սովորաբար չեմ անում: Ես ներողություն խնդրեցի իրենից ու մյուսներից, որովհետև նա արժանի չէր», – ասել է Մոուրինյոն:

Հանդիպումն ավարտվել է ՄՅՈՒ հաղթանակով՝ 2:0 հաշվով: Մխիթարյանը փոխարինվել էր ընդմիջմանը:

Latest

Սթիվեն Սիգալը կժամանի Հայաստան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության Զեյթունի բաժնի պատուհանից դեն են նետել Սերժ Սարգսյանի լուսանկարը
Սերժ Սարգսյանը բարկացել է. շաբաթ օրը տեղի կունենա առաջին հարսանիքը
ԳԱՂՏՆԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում է ցույցերին
Գեներալ Մանվելն ու Սեյրան Սարոյանը մետրոյով են հասել Ազգային ժողով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարսելի հայերը Հայաստանի հյուպատոսությունից հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել
Սերժ Սարգսյանը «հիմնովին թարմացրել է» կառավարությունը
Սփյուռքը գումար է հավաքում. 1-ին ոստիկանը, որը կանցնի ժողովրդի կողմը, կստանա 10.000 դոլար
ՎԻԴԵՈ. Մարսելի հայերը ներխուժել են ՀՀ Հյուպատոսություն, հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել