ՎԻԴԵՈ. Սպորտի ղեկավարները գրպանել են Մխիթարյանի՝ լավագույն մարզիկ ընտրվելու հնարավորությունը․ Ռուբեն Հայրապետյան

azatutyun.am-ը գրում

Հայրապետյանի խոսքով կյանքում մի սխալ է թույլ տվել՝ մտել է քաղաքականություն ու դարձել է պատգամավոր․ – «Խոստանում եմ, որ այլևս չեմ անի նման բան»:
«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ նաև Հայաստանի լավագույն մարզիկների ընտրությանը, հայկական ֆուտբոլին ու Հենրիխ Մխիթարյանի մրցելույթներին:

ՀՖՖ նախագահի կարծիքով, «առնվազն վերջին 4-5 տարիներին հայրենական սպորտի ղեկավարները գրպանել են Հենրիխ Մխիթարյանի՝ 10 լավագույն մարզիկների թվում ընդգրկվելու հնարավորությունը»: Հայրապետյանն այն անձանց շարքում էր, ովքեր բողոքարկում էին Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության կարգը և չափորոշիչները:

Մինչ այժմ 10 լավագույն մարզիկներին որոշում էին իրենց սահմանած չափորոշիչներով միայն մարզական լրագրողները: Սակայն կարգը փոխվեց, Սպորտի և երիտասարդության նախարարը վստահեցնում էր, որ դեռ գարնանից բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել: Այդ քննարկումներին, Հայրապետյանի խոսքով, նաև ակտիվ մասնակցություն է ունեցել և իր առաջարկներն է արել ՀՖՖ-ը:

«Ֆեդերացիան ոչ թե դժգոհ է եղել քվեարկությունների դեմ, այլ ուղղակի այն ֆարսը, որը կատարվել է տարիներ շարունակ՝ ֆուտբոլը ընդհանրապես մարզաձև չհամարելով, փորձել են չընդգրկել ֆուտբոլիստ նույնիսկ ցուցակում, որ քվեարկությանը մասնակցի» ,- ընդգծեց Հայրապետյանը՝ հավելելով․ – «Էստեղ խնդիրն այն է, որ մենք ունենք աշխարհահռչակ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս շատ բարձր մակարդակով միջազգային բոլոր ասպարեզներում, հանդիսանում է մեր ազգային հավաքականի ավագը, որը ամեն ինչ անում է, որ մեր հավաքականը ունենա հաջողություն: Իսկ այն, որ մեր հավաքականը չի դարձել աշխարհի կամ Եվորպայի մրցանակակիր, չի նշանակում, որ ֆուտբոլը սպորատաձև չէ: Նույն հաջողությամբ կարող ենք ասել՝ Խորեն Հովհաննիսյանին 10 տարի շարունակ ինչո՞ւ էին ճանաչել Հայաստանի լավագույն 10 սպորտսմենների մեջ՝ «Արարատը» չլինելով չեմպիոն»:

Դիտարկմանը, թե լավագույն մարզիկների ցանկում ընդգրկվում էին նրանք, ովքեր Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում որոշակի մրցանակային տեղեր էին գրվել, մինչդեռ Ֆուտբոլի ազգայինհավաքականը նման հաջողություններ մինչև այժմ էլ չի գրանցել , Հայրապետյանն արձագանքեց․ – «Խնդիր չկա, այդ դեպքում թող անունը փոխեին, «10 լավագույն մարզիկ» չդնեին անունը, այլ դնեին «10 լավագույն օլիմպիական չեմպիոնները» կամ «10 լավագույն աշխարհի չեմպիոնները» կամ «աշխարհի մրցանակակիրները», էդ դեպքում խնդիր չէր լինի: Բայց միշտ էլ ընդունված է եղել, անգամ խորհրդային ժամանակներից, 10 լավագույն մարզիկները ընտրվել են և դրանց մեջ միշտ էլ եղել են բոլոր մարզաձևերը, չէ՞ որ ֆուտբոլն էլ է մարզաձև: Ֆուտբոլը, որոշ սպորտային ղեկավարներ ուզեն, թե չուզեն, ամենամասսայական մարզաձևն է»:

Արձագանքելով հարցին, թե ի՞նչ համակարգային խնդիրներ ունի հայկական ֆուտբոլը, Հայրապետյանը պատասխանեց․ – «Գիտեք ի՞նչն է վատ, որ ժամանակին մենք համակարգային լիքը խնդիրներ ունեինք և կային լավ մարզիչներ և ֆուտբոլիստներ: Հիմա չունենք համակարգային խնդիրներ՝ էն մարզադաշտերը, պայմանները, որ այսօր ունեն մեր ֆուտբոլիստները, մեր ազգային հավաքականը, մեր պատանի ֆուտբոլիստները, դա երբևիցե Հայաստանում չի եղել»:

Latest

Սթիվեն Սիգալը կժամանի Հայաստան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության Զեյթունի բաժնի պատուհանից դեն են նետել Սերժ Սարգսյանի լուսանկարը
Սերժ Սարգսյանը բարկացել է. շաբաթ օրը տեղի կունենա առաջին հարսանիքը
ԳԱՂՏՆԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում է ցույցերին
Գեներալ Մանվելն ու Սեյրան Սարոյանը մետրոյով են հասել Ազգային ժողով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարսելի հայերը Հայաստանի հյուպատոսությունից հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել
Սերժ Սարգսյանը «հիմնովին թարմացրել է» կառավարությունը
Սփյուռքը գումար է հավաքում. 1-ին ոստիկանը, որը կանցնի ժողովրդի կողմը, կստանա 10.000 դոլար
ՎԻԴԵՈ. Մարսելի հայերը ներխուժել են ՀՀ Հյուպատոսություն, հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել