«Մի հատ լակոտ իրեն լավ չպահեց՝ հանեցի, կրակեցի». Չարբախում սպանության գործով հրապարակվեց «Ճվճվ Արոյի» ցուցմունքը

news.am-ը գրում է

Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Ճվճվ Արո» մականվամբ հայտնի Արա Վարդանյանի նախաքննական ցուցմունքը: Նշենք, որ Արա Վարդանյանը մահացել է այս տարվա հուլիսին, այդ հիմքով դատարանը որոշում կայացրեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:

Նախաքննական մարմնին նա իր նախաքննական ցուցմունքում պատմել է, որ երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, 2016թ. սեպտեմբերին վերադարձել է Հայաստան՝ առողջական խնդիրների պատճառով: Ղրիմում ծանոթացել է Մուշեղ Մուշեղյանի (գործով սպանվածը) հետ: Նա հայտնել է, որ վերադառնալու է Հայաստան բուժվելու նպատակով, Մուշեղ Մուշեղյանն էլ որոշել է իր հետ գալ Հայաստան:

Դեպքի օրը՝ 2016թ. նոյեմբերի 13-ին, Մուշեղ Մուշեղյանը զանգահարել է իրեն, որից հետո գնացել է նրա տուն եւ երկուսով գնացել են ավտովերանորոգման կետ՝ իր մեքենան վերանորոգելու: Այնտեղ է եղել նաեւ Արա Վարդանյանի ծանոթը՝ Վիրաբը, երեքով զրուցելիս են եղել, երբ Մուշեղ Մուշեղյանի հեռախոսահամարին զանգ է եկել, նա բարկացած ինչ-որ մեկի հետ է զրուցել, անջատելով հեռախոսն ասել է՝ պետք է Չարբախ գնա: Վիրաբն իր մեքենայով նրանց տարել է Չարբախում գտնվող «Լիա» գեղեցկության սրահ, որտեղ իջել են, Վիրաբը հեռացել է մեքենայով, Մուշեղը մտել է գեղեցկության սրահի նկուղային հարկ, իսկ ինքը դրսում նրան է սպասել: Սպասելու ընթացքւոմ 2-4 կրակոցի ձայն է լսել, շքամուտքով մտել է ներս, դուռը բացել եւ իր դիմաց արյան մեջ հայտնվել է Մուշեղ Մուշեղյանը: Նա ասել է, որ շտապ հիվանդանոց իրեն հասցնի, այդ ընթացքում գեղեցկության սրահի մոտ Արա Վարդանյանին սպասելիս է եղել նրա որդին՝ Սերժ Վարդանյանը: Արա Վարդանյանը Մուշեղին նստեցրել է մեքենա, մեքենայում նա ասել է՝ «Մի հատ լակոտ իրեն լավ չպահեց՝ հանեցի, կրակեցի: Ինքն էլ դանակով ինձ հարվածեց»:

Նախաքննական մարմնին «Ճվճվ Արոն» պատմել է, որ վիրավոր Մուշեղ Մուշեղյանն այլ բան չի ասել դեպքի վերաբերյալ, իսկ ինքը որդուն՝ Սերժին, իջեցրել է մեքենայից, Մուշեղ Մուշեղյանին հասցրել է հիվանդանոց, բակում իջեցրել է նրան, բժիշկները ներս են տարել եւ ինքը հեռացել է: Ավելի ուշ լսել է, որ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Երկրորդ անգամ ցուցմունք տալու ժամանակ «Ճվճվ Արոն» պատմել է, որ Վարդենիսից Վահագն Մանուկյանն իրեն 20 հազար դոլար է պարտք եղել, նա երեք տարի առաջ է այդ գումարն իրենից պարտքով վերցրել եւ 18 հազար դոլարը վերադարձրել է, իսկ 2 հազար դոլարն այդպես էլ չի վերադարձրել: Ինքը Մուշեղ Մուշեղյանին հիվանդանոցում բուժման ժամանակ հայտնել է, որ այդ գումարն իրեն հարկավոր է: Մուշեղն էլ ասել է, որ չանհանգստանա, այդ գումարը շուտով նրա մոտ կլինի: Ինքը հարցրել է, թե Վահագին ինչպես է գտել ու գումարը պահանջել, Մուշեղը ասել է՝ «Հիվանդ մարդ ես, պետք չէ, որ իմանաս»: Նա նաեւ պատմել է, որ հիվանդանոցում գտնվելու ժամանակ իրեն են այցելել Գեղամը (գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը), Վարդենիսցի Լյովիկը եւ Մուշեղը: Գումարի մասին խոսակցությունն հենց այդ ժամանակ է տեղի ունեցել, սպանության եւ տեղի ունեցածի վերաբերյալ «Ճվճվ Արոն» այլ մանրամասներ չի հայտնել:

Մանրամասն` այստեղ

Լուսանկարում Ճվճվ Արոյի որդին է:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայուհի Մոնիկա Բելուչին. ինչի՞ հանգեցրեց Վարդայի փորձարկումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ համար միևնույն է. Քիմ Քարդաշյանին էլ էին քննադատում. Լիլի Մորտոն` Ծերեթելիի, իրեն վիրավորողների մասին և ոչ միայն
Սյունիքում փեսան աներոջը հայտնաբերել է կախված
Մղձավանջային 8 օր Սերժ Սարգսյանի համար
ՎԻԴԵՈ. Ինչպես են «Արսենալի» երկրպագուները փորձում արտաբերել Հենրիխ Մխիթարյանի անունն ու ազգանունը
ՖՈՏՈ. Արտակարգ իրավիճակ Երևանում. «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում կանխվեց գինովցած ոսկե երիտասարդների «ռազբորկեն»
ՖՈՏՈ. Մխիթարյանը` Արսենալի ֆուտբոլիստ
Աշնանը Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկվսեն եւ ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը
Կարեն Կարապետյանն անձնական ինքնաթի՞ռ է գնել. պարզաբանում է կառավարությունը