Տագնապալի լուրեր Մոսկվայից

lragir.am-ը գրում է

Մինչ Ռուսաստանը տոնում է Լեհաստանի դեմ ապստամբության, իսկ Ղրղզստանը՝ Ռուսական կայսրության դեմ ապստամբության օրը, Ռուսաստանից տագնապալի լուրեր են ստացվում:

Նոյեմբերի 5-ին Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր Վյաչեսլավ Մալցեւի ավելի քան 260 կողմնակիցների, եւս 13 հոգի ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում: Ձերբակալություններ են տեղի ունեցել նաեւ Կրասնոյարսկում, Պերմում եւ Ռոստովում: ՕՎԴ-Ինֆո իրավապաշտպան պորտալի տվյալներով, ձերբակալվածների ընդհանուր թիվը 380 է:
Ազգայնական համարվող Մալցեւը 2013 թվականից իր տեսաբլոգում կոչ էր անում նոյեմբերի 5-ին, ժամը 12-ին դուրս գալ ռուսական քաղաքների փողոցներ հեղափոխություն անելու:

Առգրավվել են սառը զենքեր, դիմակներ, ազգայնական խորհրանիշերով շապիկներ, տրավմատիկ զենքեր եւ «Մոլոտովի կոկտեյլի» պատրաստման բաղադրիչներ:

Նոյեմբերի 5-ին ռումբերի մասին անանուն զանգերից հետո տարհանվել են Մեծ թատրոնը, Գումը, Մետրոպոլ հյուրանոցը: Ռուսաստանին արդեն ամսից ավելի «տանջում են» ռումբերի կեղծ ահազանգերը. տարհանվում են հարյուր հազարավոր մարդիկ: Փորձագետները նշում են, որ Ռուսաստանի բնակչությանը կամ պատրաստում են ցույցերի դեպքում հատուկ ծառայությունների հնարավոր գործողություններին, կամ էլ կան ուժեր, որոնք պատրաստվում են ապակայունացնել վիճակը Ռուսաստանում:
Նոյեմբերի 5-ին Ինգուշիայում անհայտ անձինք հարձակում են գործել ոստիկանների վրա եւ սպանել երկուսին: Սա ճանապարհա-պարեկային ծառայության վրա հարձակման առաջին դեպքը չէ Հյուսիսային Կովկասում: Նման դեպքերում Իսլամական պետությունը սովորաբար իր վրա է վերցնում պատասխանատվությունը:

Ոչ պակաս հետաքրքիր տեղեկություն է ստացվել Թաթարստանից: Թաթարստանի դատախազությունն անօրինական է ճանաչել տեղի կրթության նախարարի հանձնարարականը թաթարերենի պարտադիր ուսուցման մասին: Դատախազության գնահատականի համաձայն՝ տեղի նախարարությունը գերազանցել է իր լիազորությունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի հիմնակմախքը ռուսերենն է, եւ ազգային հանրապետություններն իրավունք չունեն ստիպել քաղաքացիներին սովորելու ազգային լեզուները: Թաթարստանում, Բաշկորտոստանում, Կալմիկիայում դա լուրջ դժգոհություն է առաջացրել: Մտավորականությունը դիմել է Պուտինին, սակայն պատասխան չի ստացել: Այդ ժամանակ Թաթարստանի կրթության նախարարությունը որոշել է թաթարերենի պարտադիր ուսուցման հանձնարարական տալ, սակայն դատախազությունը դա համարել է վերեւից հրամանի խախտում:

Փորձագետները խոսում են հասունացող ռուս-թաթարական կոնֆլիկտի մասին, որը բռնկվել է այն բանից հետո, երբ Մոսկվան հրաժարվել երկարաձգել Թաթարստանի հետ պայմանագիրը: Հիմա էլ Պուտինն ասում է, որ ազգային լեզուներ սովորելը պարտադիր չէ:

Հիշեցնենք, որ այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանում նախագահական ընտրությունների նախընտրական արշավից մի քանի ամիս առաջ:

Մանրամասն` այստեղ

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայուհի Մոնիկա Բելուչին. ինչի՞ հանգեցրեց Վարդայի փորձարկումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ համար միևնույն է. Քիմ Քարդաշյանին էլ էին քննադատում. Լիլի Մորտոն` Ծերեթելիի, իրեն վիրավորողների մասին և ոչ միայն
Սյունիքում փեսան աներոջը հայտնաբերել է կախված
Մղձավանջային 8 օր Սերժ Սարգսյանի համար
ՎԻԴԵՈ. Ինչպես են «Արսենալի» երկրպագուները փորձում արտաբերել Հենրիխ Մխիթարյանի անունն ու ազգանունը
ՖՈՏՈ. Արտակարգ իրավիճակ Երևանում. «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում կանխվեց գինովցած ոսկե երիտասարդների «ռազբորկեն»
ՖՈՏՈ. Մխիթարյանը` Արսենալի ֆուտբոլիստ
Աշնանը Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկվսեն եւ ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը
Կարեն Կարապետյանն անձնական ինքնաթի՞ռ է գնել. պարզաբանում է կառավարությունը