ՌԴ-ն Հայաստան կմատակարարի զենքի նոր խմբաքանակ. Սերժ Սարգսյան

Ռուսաստանն օրերս Հայաստան կմատակարարի զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակում: Իսկ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:

«Մինչև այս տարվա վերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը: Օրերս մենք սպասում ենք նոր մատակարարումներ, և մինչև տարվա վերջ մենք կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Մենք արդեն Երևանում ստորագրել ենք նոր պայմանագիր, այն պետք է անցնի բոլոր ռուսական և հայկական ատյանները, այնուհետև՝ վավերացման ընթացակարգը, իսկ արդեն դրանից հետո մենք կսկսենք աշխատանքը ռուսական կողմից համապատասխան արտադրողների հետ այդ ծրագրի իրականացման համար: Դա, ցավոք, այդքան արագ չի ստացվի»,- հավելել է Հայաստանի նախագահը:

2015 թվականի հունիսին ստորագրվել է Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 միլիոն դոլարի պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագիր՝ ռուսական արտադրության ռազմական արտադրանք ձեռք բերելու համար:

Համաձայն նոր համաձայնագրի նախագծի, որը Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել 2017թ. հոկտեմբերի 12-ին, ՌԴ-ն հայկական կողմին կտրամադրի 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքների մատակարարումները ֆինանսավորելու համար: Համաձայնագրի նախագծում նշվում է, որ վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Հայաստանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին:

Latest

Սթիվեն Սիգալը կժամանի Հայաստան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության Զեյթունի բաժնի պատուհանից դեն են նետել Սերժ Սարգսյանի լուսանկարը
Սերժ Սարգսյանը բարկացել է. շաբաթ օրը տեղի կունենա առաջին հարսանիքը
ԳԱՂՏՆԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում է ցույցերին
Գեներալ Մանվելն ու Սեյրան Սարոյանը մետրոյով են հասել Ազգային ժողով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարսելի հայերը Հայաստանի հյուպատոսությունից հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել
Սերժ Սարգսյանը «հիմնովին թարմացրել է» կառավարությունը
Սփյուռքը գումար է հավաքում. 1-ին ոստիկանը, որը կանցնի ժողովրդի կողմը, կստանա 10.000 դոլար
ՎԻԴԵՈ. Մարսելի հայերը ներխուժել են ՀՀ Հյուպատոսություն, հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել