Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց Կարեն Կարապետյանին

Lragir.am-ը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին tert.am-ին տված հարցազրույցում, որը բաղկացած էր մեկ հարցից, դե ֆակտո պաշտոնանկ արեց վարչապետ Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքն իհարկե 2014-ին ասել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, սակայն պարզունակ է մտածել, թե ամեն ինչ պետք է լուծվի միայն հավակնությամբ: Նա հայտարարել է, որ այդքան պարզունակ եւ անպատասխանատու չէ, որ արտաքին ու ներքին անվտանգության մեծ մարտահրավերների պարագայում առաջնորդվի միայն իր հավակնությամբ:

 Այդպիսով, Սերժ Սարգսյանը գրեթե հայտարարել է, որ ապրիլի 17-ին վարչապետ կդառնա հենց ինքը, կամ այլ կերպ պարզ է, որ Կարեն Կարապետյանի վարչապետությանը մնացել է մեկ ամիս, եւ եթե այդ մասին հայտարարվում է գրեթե բաց տեքստով, ապա դա նշանակում է, որ դե ֆակտո Կարապետյանն այլեւս վարչապետ չէ: Թեեւ իհարկե հարաբերական է ասելը, թե նա վարչապետ էր մինչ այդ: Ավելին, եթե Կարապետյանը դառնար վարչապետ, Սերժ Սարգսյանը գուցե չառաջադրվեր այդ պաշտոնի համար:Բայց, դա այլեւս երեւի թե անցած փուլ է, թեեւ Սերժ Սարգսյանը շարունակում է ձեռնպահ մնալ իր վարչապետության մասին ուղիղ հայտարարությունից: Այդուհանդերձ, նա հռչակում է նաեւ որպես վարչապետ իր գլխավոր առաքելությունը՝ երիտասարդ լիդերների ձեւավորումը կամ կազմավորումը, ընդ որում անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից:
Այդ խնդրում նրա հենարանը լինելու է բանակը, ինչը Սարգսյանը անշուշտ ոչ ուղղակի, սակայն բավական հստակ ակնարկեց նույն օրը ՊՆ օպերատիվ հավաքի ընթացքում ունեցած ելույթում:Սերժ Սարգսյանը փաստորեն ակնարկում է, որ պատրաստվում է դառնալ վերկուսակցական վարչապետ: Իհարկե նա ուղիղ իմաստով չի հայտարարում դա, այսպես ասած քաղաքագիտության կանոններին չհակասելու համար, առավել եւս, որ ինչ-ինչ ուժերի  քաղաքագիտության կանոններին հակասող հրապարակային մտադրությունները նա դիտարկում է որպես իր վարչապետության անհրաժեշտության փաստարկներից մեկը: Բայց, Սարգսյանը միաժամանակ նաեւ փորձում է հնարավորինս տարանջատվել ՀՀԿ-ից, լավ պատկերացնելով, որ դա շահեկան դիրքավորում չէ: Նա այդ իմաստով հայտարարում է վերկուսակցական առաքելության, նոր լիդերների քաղաքական համակարգի ձեւավորման մասին:Այդ խնդրում անշուշտ անհրաժեշտ է հենարան, հին համակարգի դիմադրությունը հաղթահարելու համար: Դա չի կարող լինել պատժիչ մեքենան, այսինքն հատուկ ծառայությունները, քանի որ տվյալ պարագայում խնդիրը հնարավոր դիմադրությունը պատժով հաղթահարելը չէ՝ դա կարող է առաջացնել հակազդեցություն եւ բերել կոլապսի:
Կարեւոր է հենարան, որը ունենալով պատժիչ ռեսուրս, միեւնույն ժամանակ ավելի ուժեղ կլինի իր գաղափարականությամբ եւ հասարակական լեգիտիմությամբ: Իսկ դա բանակն է: Ըստ այդմ, Սարգսյանի գծագրած հայեցակարգում դիմադրել քաղաքական համակարգի արդիականացմանը՝ կնշանակի դիմադրել բանակի եւ անվտանգության արդիականացմանը: Դե ֆակտո Սերժ Սարգսյանն իր հավանական վարչապետության համար առաջ է քաշում արդիականացաման երկու ծրագիր՝ քաղաքական համակարգի եւ զինված ուժերիԸնդ որում, այստեղ է նաեւ արտաքին լեգիտիմությունը, որովհետեւ Հայաստանի աշխարհքաղաքական սուբյեկտությունն ու լեգիտիմությունը անկախությունից հետո գործնականում շարունակում է հենված մնալ առավելապես զինված ուժերի վրա:Ինչ սահման է ընդգրկում Սարգսյանի վերկուսակցական վարչապետական առաքելությունը, ինչ կազմ, երիտասարդ լիդերության հավակնորդների ինչ կազմ եւ գլխավորը՝ ինչ նշաձողեր:Աներկբա է, որ Սարգսյանը ներկայում լուծում է այսպես ասած փաթեթավորման խնդիր: Մյուս կողմից, նույնքան աներկբա է նաեւ, որ համակարգի վերափոխումը կենսական անհրաժեշտւթյուն է երկարաժամկետ էֆեկտիվության հարց լուծելու համար, այլապես աղետն անխուսափելի է: Իսկ այստեղ ակնհայտ է, որ միայն ռազմա-քաղաքական բանակային հենակետը բավարար չէ արդյունավետության համար, քանի որ հույժ կարեւոր է այսպես ասած ընդդիմադիր արտապատկերի խնդիրը: Իշխանության համակարգում էֆեկտիվ վերափոխման համար Սարգսյանին անհրաժեշտ է ընդդիմություն «քաղաքագիտության» շրջանակում:Այդ ընդդիմությունը կձեւավորվի համակարգի՞ց, թե՞ Սարգսյանը ներկայացնում է հայտ լավագույն քաղաքագիտական առաջարկի համար:Ընդ որում, առանձին դիտարկման է արժանի այն, որ Սերժ Սարգսյանը կարծես թե խթանում է նաեւ հանրահավաքային այն ալիքը, որ այս օրերին մի շարք ուժեր փորձում են ձեւավորել իր վարչապետության դեմ պայքարի համար: Սերժ Սարգսյանը փաստորեն սադրում է նրանց, այսպես ասած մղում հրապարակ, գուցե փորձում տեմպ հաղորդել, չտալով մտածելու ժամանակ եւ ստիպելով շտապել ու սխալվել: Կամ Սարգսյանը մտածելու ժամանակից փորձում է զրկել ուժերի, որոնք գուցե իրենք էին փորձելու օգտվել փողոցում ծավալվող գործողություններից եւ օգտագործել իրավիճակը Սարգսյանի դեմ:

Մանրամասները` այստեղ:

Latest

Սթիվեն Սիգալը կժամանի Հայաստան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության Զեյթունի բաժնի պատուհանից դեն են նետել Սերժ Սարգսյանի լուսանկարը
Սերժ Սարգսյանը բարկացել է. շաբաթ օրը տեղի կունենա առաջին հարսանիքը
ԳԱՂՏՆԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում է ցույցերին
Գեներալ Մանվելն ու Սեյրան Սարոյանը մետրոյով են հասել Ազգային ժողով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարսելի հայերը Հայաստանի հյուպատոսությունից հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել
Սերժ Սարգսյանը «հիմնովին թարմացրել է» կառավարությունը
Սփյուռքը գումար է հավաքում. 1-ին ոստիկանը, որը կանցնի ժողովրդի կողմը, կստանա 10.000 դոլար
ՎԻԴԵՈ. Մարսելի հայերը ներխուժել են ՀՀ Հյուպատոսություն, հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել